ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՐՈՆԱԺ Է»

«ՍԱ ՊԱՐԶԱՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՐՈՆԱԺ Է»
23.07.2010 | 00:00

«Հայաստանում այսօր չկան մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ։ Ովքեր ուզում են, իբր, այդ գործով զբաղվել, ուղղակի տղերք են, որ գրդոն են անում։ Քաղաքական այս կամ այն հիմքի վրա կուսակցական շահերն սպասարկող գրանտային գրդոնչիներ են։ Սա նշանակում է, որ ոչ թե էս մարդիկ գործում են մարդու իրավունքների, այլ քաղաքական պատրոնաժի դաշտում։ Եթե իրենց կուսակիցը, թեկուզ և օրենքի խախտմամբ, գործողություն է արել, նրանք պատրաստ են 15 մարդով փաստաթուղթ ստորագրել, ընդ որում, երբեմն իրավունքի և օրենքի տրամաբանությունից դուրս փաստաթուղթ, որտեղ քաղաքականությունը խառնված է իրավունքին։ Իսկ այլ գործեր, որոնք չեն հետաքրքրում նրանց, անտեսվում են։ Սա պարզապես քաղաքական պատրոնաժ է»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց «27»-ի գործով նախկին մեղադրյալ, այժմ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած ՆԱԻՐԻ ԲԱԴԱԼՅԱՆԸ, որը Հայաստան է եկել իր խախտված իրավունքները վերականգնելու և փոխհատուցում ստանալու նպատակով։
Բադալյանը չի հավատում Հայաստանի իրավական համակարգի անկողմնակալությանը և համոզված է. «Մենք հարկ ենք մուծում, որպեսզի իրավական համակարգը, դատարաններն արդարացի աշխատեն, ոչ թե ոստիկանությունը վերածվի պետական բյուջեի հաշվին պահվող հանցագործ կազմավորման, իսկ դատավորները գործեն հեռախոսազանգի ու աճուրդի սկզբունքով։ Այսինքն, զանգով պարտադրում են այս կամ այն որոշումը, իսկ աճուրդի օրենքով էլ` ով շատ է վճարում, որոշումը հօգուտ նրա են կայացնում»։ Այնուամենայնիվ, Նաիրի Բադալյանի հայցն ուղղված է ՀՀ նախագահի, գլխավոր դատախազի, ոստիկանապետի, զինվորական դատախազի դեմ, որոնցից պահանջում է նյութական, բարոյական, գույքային փոխհատուցում։ Ի դեպ, նա իրեն հասցված վնասը գնահատել է 10 մլն դոլար, ինչը, ըստ ակումբի հյուրի, այնքան էլ շատ չէ, պարզապես Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը «տարօրինակ» է ընկալվում։
«Հայաստանում սովոր են պայքարելու Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի իրավունքների համար»,- նշեց Բադալյանը` հընթացս տեղեկացնելով, որ փոխհատուցում է պահանջում ոչ միայն 1999-2000 թթ. համար, այլև այս բոլոր տարիների ընթացքում իր և ՀՀ մյուս բոլոր քաղաքացիների նկատմամբ իրականացված անարդարությունների դիմաց։
Քանի որ ոչ մի վստահություն չունի, որ իր հայցերը կբավարարվեն, ուստի Նաիրի Բադալյանն ակնկալում է ստանալ որոշումներ ու դիմել միջազգային դատարան։ «ՈՒզում եմ նաև վերջացնել այս խեղկատակությունը` Հայաստանի դատարաններին դիմելու գործընթացը»,- ասաց ակումբի հյուրը, որը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ԱՄՆ-ի քաղաքացիություն ընդունելու մտադրություն բացարձակապես չունի, քանզի չի բացառում, որ մի օր կվերադառնա Հայաստան` հիմնական բնակություն հաստատելու նպատակով։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ

բ­յու­ջե" />
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե