Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Փորձում են հասնել թեկնածուների դեմ հնարավոր բռնությունների վերացմանը

Փորձում են հասնել թեկնածուների դեմ հնարավոր բռնությունների վերացմանը
17.09.2024 | 11:49

Թրամփի դեմ առաջին մահափորձից հետո ամերիկյան իսթեբլիշմենտի մոտ ձևավորվեց մոտեցում, որ այս ամենն արդյունք է այն ատելության և անհանդուրժողականության, որը քաղաքական առաջնորդներն ու իրենց թիմերը ձևավորել են միմյանց նկատմամբ:

Բայդենին անվտանգության պատասխանատուներն իսկույն առաջարկեցին կրճատել հանրային վայրեր այցելությունները, ուժեղացրին Թրամփի և այլ թեկնածուների անվտանգությունը:

Այս ատելության մթնոլորտում առաջին քայլն արեց Բայդենը՝ որպես իշխանություն, իր վրա վերցնելով պատասխանատվությունը: Նա զանհահարեց Թրամփին՝ հետաքրքրվելու նրա առողջությամբ: Նրանք չէին շփվել 2020 դեբատներից հետո, նույնիսկ ձեռք չէին սեղմում: Անմիջապես հետո Քամալա Հարիսը դեբատներին մոտեցավ Թրամփին, ողջունեց և «լավ դեբատներ» մաղթեց: Մինչ մահափորձը՝ Բայդեն-Թրամփ դեբատի ժամանակ ձեռքսեղմում չէր եղել, թեկնածուները չէին ողջունում միմյանց:

Անմիջապես հետո, 9/11 հուշահամալիրում Թրամփը, Բայդենն ու Հարիսը կանգնած էին կողք կողքի: Սա բացառիկ պահ էր:

Թրամփի դեմ կազմակերպված երկրորդ մահափորձից հետո Բայդենը կրկին զանգահարեց Թրամփին և ջերմ զրույց ունեցավ: Ավելին, ի նշան ազգային միասնականության, Բայդենն իր գլխին դրեց Թրամփի «MAGA» գլխարկը:

Նման քայլերն իրոք կարևոր են, սակայն ամերիկյան հասարակությունն այնքան պառակտված և երկփեղկված է, որ ազգային միասնականության քարոզ է արվում՝ գոնե այս փուլում հասնելու թեկնածուների դեմ հնարավոր բռնությունների վերացմանը, քանի որ իրավիճակը հասել է ծայրահեղության:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 3776

Մեկնաբանություններ