Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ինչների՞ն է պետք այդ անիմաստ հանրաքվեն

Ինչների՞ն է պետք այդ անիմաստ հանրաքվեն
18.06.2024 | 10:10

Հայաստանի իշխանությունները ցանկանում են ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացնել: Եթե անկեղծ լինենք՝ մեր երկրին, իր անկանխատեսելի աշխարհաքաղաքական պահվածքով ու ծայրահեղ ավտորիտար կառավարությամբ, ոչ միայն ԵՄ-ում, այլև «սեռական ռեֆորմների համաշխարհային լիգայում» չեն սպասում: Ասել, թե Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը դա չեն հասկանում, սխալ կլինի: Այդ դեպքում ինչների՞ն է պետք այդ անիմաստ հանրաքվեն:

Այն ոչ այլ ինչ է, քան ընտրազանգվածի և սեփական թիմի «տասովչիկների» ստուգատես: Եթե չհաջողվի, ապա Փաշինյանի թիմը դրանից շատ բան չի կորցնի: Ավելին, դա կարող է օգտագործել մեկ այլ աշխարհաքաղաքական բևեռում որոշակի դիվանագիտական մանևրումների համար: Իսկ ահա, եթե հաջողի, ապա դա ոչ միայն Արևմոտքին կներկայացվի որպես լեգիտիմության ցուցիչ, այլև անմիջապես փոխադրվելու է հաջորդ՝ սահմանադրական հանրաքվե: Մանավանդ, որ Փաշինյանին օդի ու ջրի պես անհրաժեշտ է սահմանադրական հանրաքվեն, որովհետև մեր թշնամի երկրներն, ուղղակի ուժի սպառնալիքով, դա են պահանջում:

Իհարկե, սա նաև ստուգատես է լինելու Հայաստանի ընդդիմադիր դաշտի համար՝ ապացուցելու, որ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, ցույց տա նրա իրական վարկանիշը և միջազգային գործընկերներին ապացուցի, թե ում օրակարգն է ընդունում հայ ժողովուրդը:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4818

Մեկնաբանություններ