ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀԱԵ-ն իրականացնում է ազգային ինքնության պահպանման գերպատասխանատու առաքելություն

ՀԱԵ-ն իրականացնում է ազգային ինքնության պահպանման գերպատասխանատու առաքելություն
04.06.2024 | 12:01

Այլադավանի հարկ. այս հարկատեսակը տարածված է Եվրոպական երկրներում և վերաբերում է այլադավաններին: Որոշ այլադավանների համար սա անհիմն հարկատեսակ է ընկալվել (ինչո՞ւ պետք է եկեղեցուն հարկ վճարենք, եթե չենք հարում պետական կրոնին), ուստի դիմել են ընդհուպ Եվրոպական դատարան: Բրունոն ընդդեմ Շվեդիայի (Bruno v. Sweden) գործով ՄԻԵԴ-ը միանգամայն իրավաչափ է ճանաչել այդ երկրի կառավարության նախաձեռնությունը, հիմնավորելով, որ պետական կրոնի պարագայում եկեղեցին իրականացնում է նաև համընդհանուր, համազգային, ոչ զուտ կրոնական գործունեություն:

Հիմա՝ պարադոքսը. մեր երկրում որոշ այլադավաններ ոչ միայն ազատված են հարկերից, այլև Հայ Եկեղեցուն են մեղադրում իբր հարկեր չվճարելու մեջ: Ի դեպ, իշխանական քարոզչամեքենայի և մեր հակադարձումների շնորհիվ հանրությունը հստակ իրազեկվեց առնվազն երեք հարցում.

ա. Հայ Եկեղեցին ազատված չէ հարկերից և, չնչին տարբերությամբ, ունի նույն արտոնությունները, ինչ՝ ցանկացած այլ կրոնական կազմակերպություն:

բ. Հայ Եկեղեցին չի ակնկալել և չի էլ ակնկալում պետական իշխանությունների կողմից տարիներ շարունակ պատճառված վնասի (բազում վանքեր են ոչնչացվել, բռնագրավվել է գույքը, այդ թվում՝ Մատենադարանի հին ձեռագրերը) փոխհատուցում, ինչը տեղի է ունեցել բոլոր հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Վրաստանում:

գ. Թեպետ սրբավայրի նշանակություն ունեցող պատմամշակութային անշարժ գույքի պահպանման պարտականությունը վերապահված է պետական իշխանությանը, այդ աշխանքները իր սուղ միջոցներով կատարել և կատարում է Հայ Եկեղեցին, ինչի վառ օրինակն է կոնկրետ Մայր Տաճարի վերանորոգման աշխատանքը: Ի դեպ, Փարիզում հրդեհից հետո հսկայական վնասներ կրած Աստվածամոր տաճարի վերանորոգումն ամբողջովին պետության հոգածության ներքո է:

Հ.Գ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոչ միայն Սահմանադրության 18-րդ հոդվածի ուժով, այլև իր ողջ դավանաբանությամբ իրականացնում է ազգային ինքնությունը պահպանելու գերպատասխանատու առաքելություն:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 5007

Մեկնաբանություններ