«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Այս օրերի պայքարն ու համառությունը մեր աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնելու հիմքն են

Այս օրերի պայքարն ու համառությունը մեր աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնելու հիմքն են
18.05.2024 | 07:58

Բոլորը՝ ԱՄՆ-ից մինչև Իրան, Ռուսաստանից մինչև Չինաստան, ԵՄ-ից մինչև Արաբական աշխարհ, հետևում են, թե ինչ ընթացք է ունենալու այս օրերին մեր ծավալած ժողովրդական դիմադրությունը` Բագրատ սրբազանի գլխավորությամբ։Եվ, կախված այն բանից, թե ինչով կավարտվի այս պայքարը, իրենք կսկսեն վերադասավորվել։

Ժողովրդական դիմադրության հաղթանակի դեպքում այն պետությունները, որոնց շահերը համընկնում են մեզ հետ, կստանան հնարավորություն օգնելու Հայաստանին Թուրքիա-Ադրբեջան երկյակի դեմ։ Հիմա նրանք զրկված են այդ հնարավորությունից, քանի որ Հայաստանի դեֆակտո իշխանությունը թույլ չի տալիս և անդադար զիջում է թշնամուն։

Էնպես որ, մեր՝ այս օրերին ցուցաբերած պայքարն ու համառությունը հիմք են նաև մեր աշխարհաքաղաքական կշիռը բարձրացնելու։ Մենք ոտքի ելանք, մեզ կսկսեն հարգել, իսկ ոմանք՝ նաև ներդրում անել։

Ուրեմն՝ պայքա՛ր։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ