Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Սա «մի ժամվա» գործ չի

 Սա «մի ժամվա» գործ չի
09.05.2024 | 23:22

Զարմանալի կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը, որ, վստահ եմ, մայիսի 9-ի երեկոյան անգամ Երևանում չէր, անմիջապես հրաժարական տար: Ինքս, ինչպես իմ շատ հայրենակիցներ, վստահ եմ, որ նա այնքան նենգ է ու արյունռուշտ, որ առանց արյուն թափելու, առանց «գլուխ ուտելու» չի հեռանա: Ցավոք: Ես նման համոզմունք ունեմ, ինչը հիմնվում է նրա՝ մինչ այժմ դրսևորած տմարդությունների վրա: Բա՛յց:

Առավել ևս, միամտություն կլիներ կարծել, թե հենց հայերով հավաքվենք հրապարակում, թուրքական շահեր սպասարկող Նիկոլն ու իր թայֆան հեռանալու են: Ինքս դա անգամ կասկածելի կհամարեի, անկեղծ ասած:

Բայց արդեն ակնհայտ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն չէ, չունի՛ նա իշխանություն: Այստեղ կարևոր է մեր ամենժամյա գործնական ակտիվությունը, կարևոր է, որ ամեն մեկը ինքն իրեն հարց տա՝ ի՞նչ կարող եմ անել, ու անի:

Շատ մեծ է դասադուլներ, գործադուլներ անելու ազդեցությունը:

Էն որ ասում է՝ մի անգամ հավատա ինքդ քեզ, հավատա քո ուժին ու՝ կլինի:

Ոչինչ, 2-3 օր գործադուլ արա, որ հետո էլ գործ, գործատեղ ու երկիր ունենաս:

Երկու-երեք օր դասադուլ արա, որ հետո էլ դպրոց, բուհ ու քո երկրում կրթվելու, քո հայրենիքում ուսանելու հնարավորություն ունենաս, այլ ոչ թե դառնաս հայրենազուրկ, դպրոցազուրկ, համալսարանազուրկ, գործազուրկ...

Սա մի ժամվա գործ չի, բայց մեկ շաբաթում (առավելագույնը) լիովին հնարավո՛ր է:

Այս գործում Աստծո մատը խառն է: Լուրջ եմ ասում: Եթե Աստծո մատը խառը չլիներ, հանրահավաքի վայրում հավաքված բազմության վրա բեռնատարը քշելու հետևանքով տուժած կլիներ...

Աստված մեզ հետ է: Մեր գործն արդար է:

Ու մենք պարտավոր ենք սկսածը հասցնել տրամաբանական ավարտին: Ու հաջողելու ենք. ես այսօր հրապարակում տեսա այդ հնարավորության լիցքը:

Հաջորդիվ առանձին կանդրադառնամ հարցին, թե ինչու նիկոլ փաշինյանը ոչ մի միլիգրամ լեգիտիմ չի:

Արմեն Հակոբյան

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ