Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ապրելու համար Հայաստանը պետք է հրաժարվի Արևմուտքի գծած ճանապարհից

Ապրելու համար Հայաստանը պետք է հրաժարվի  Արևմուտքի գծած ճանապարհից
17.04.2024 | 17:15

1991-ից հետո Արևմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, սահմանեց ողջ հետխորհրդային տարածքի երկրների գոյության ուղին։ Բոլոր ոլորտներում սկսեցին ներդրվել Արևմուտքի կողմից սահմանված չափանիշները և ստանդարտները։ Սակայն դրանք գաղութների համար նախատեսված չափանիշներ էին, որոնք ոչ թե զարգացում էին ապահովում, այլ գաղութային կախվածություն և շահագործում։ Հայաստանը ևս բացառություն չէ։

Այսինքն, շուրջ 33 տարի Հայաստանն ընթանում է այն քանդված, քարքարոտ և վտանգներով լի ճանապարհով, որը մեզ համար սարքել է Արևմուտքը։ Այդ ճանապարհով ընթանալու ընթացքում, իր ունեցած գաղութատիրոջ գործիքները օգտագործելով, Արևմուտքն է որոշում, թե Հայաստանը որքան պետք է թալանվի և շահագործվի, որքանով ՀՀ բնակչությունը պետք է պակասի, որքան պետք է լինի մահացությունը և ծնելիությունը Հայաստանում, որքան տարածք Հայաստանը պետք է ունենա, ինչպիսին պետք է լինի բնակչության բարոյահոգեբանական վիճակը և այլն։ Մի խոսքով, Հայաստանը ամբողջովին գտնվում է Արևմուտքի կառավարման ներքո։

Արևմուտքի կողմից մեզ համար գծված ճանապարհի վերջն անդունդն է, որի ուղղությամբ ՀՀ-ն ընթանում է արդեն 33 տարի։ Եվ հարցն այն է, որ ով էլ լինի ՀՀ ղեկին, նա երաշխավորված հասցնելու է (դանդաղ կամ արագ) Հայաստանը դեպի անդունդ, որովհետև միակ ճանապարհը, որը մեզ համար գծել է Արևմուտքը և որով մենք ընթանում ենք, տանում է դեպի անդունդ։

Եվրոպայի խորհուրդը, Եվրամիությունը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՆԱՏՕ-ն, USAID-ն և այլ արևմտյան կառույցները ԱՄՆ-ի և դաշնակիցների միաբևեռ համաշխարհային գաղութատիրական ռեժիմը պահելու գործիքներն են։ Դրանք Արևմուտքը օգտագործում է դեպի անդունդ տանող ճանապարհի վրա Հայաստանին պահելու համար։

1991-ից Ռուսաստանը ևս ընթանում էր Արևմուտքի կողմից գծված այդ նույն ճանապարհով, սակայն, Վլադիմիր Պուտինի իշխանության գալուց հետո, Ռուսաստանը սկսեց դանդաղ շրջադարձ կատարել, իսկ 2022 թվականից սկսած այդ շրջադարձի տեմպերը անգամներով մեծացան։ Ռուսաստանը շեղվում է դեպի անդունդ տանող Արևմուտքի ճանապարհից դեպի ինքնիշխանության վերականգնում և հարթում է զարգացման սեփական ճանապարհը, որի հանգրվանը լինելու է Արևմուտքի լծից ազատագրված և ինքնիշխան պետություններից բաղկացած բազմաբևեռ աշխարհը։

Ապրելու համար Հայաստանը ևս պետք է հրաժարվի ու շեղվի Արևմուտքի գծած ճանապարհից և շարունակի իր ընթացքը այն ճանապարհով, որն այսօր Ռուսաստանը հարթում է իր և ամբողջ աշխարհի համար։ Սա, իմ կարծիքով, պետք է լինի ամենագլխավոր օրակարգը Հայաստանում։ Մյուս բոլոր օրակարգերը պետք է բխեն այս մեկ գլխավոր օրակարգից։

Հայկ Այվազյան

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ