Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Քանդում են ազգայինն ու ավանդականը՝ դրսի տերերի հրամանով

Քանդում են ազգայինն ու ավանդականը՝ դրսի տերերի հրամանով
14.03.2024 | 22:03

Փառք Աստծո, ևս մեկ հետխորհրդային հանրապետություն՝ Ղրղզստանը, շրխկալով փակում է իր դռները դրսի, ժողովրդական լեզվով ասած, «սորոսական» կազմակերպությունների դիմաց, որոնք խելահեղ ու զոմբիացված տարված են քանդելու ազգայինը և ավանդականը՝ դրսի իրենց տերերի հրամանով։

Այս դավադիր ու կործանարար համակարգը գործում է անմիջապես անկախության շքերթից հետո՝ նախորդ դարի 50-ական թվականներից, երբ մետրոպոլիաները գաղութային քաղաքականությունում անցան «փափուկ ուժի»՝ հատուկ ընտրելով և «կրթելով» նախկին գաղութի երիտասարդներին։ Այլ խոսքով՝ գլուխները լվանալով «թրեյնինգներով»։

Ու տեղական իշխանավորներից մեկը չկար, որ հասկանար, թե ինչ են պատրաստվում անել «խելացի բալիկները»։ Աֆրիկյան նեոգաղութացման 30-ամյա տխուր փորձը դաս չէ այս սահմանափակ ուղեղների համար։

Արդյունքում էլ տեսանք, թե ինչպես պայթեցրին մեր երկիրը այդ «խելացի բալիկները»։

Այսօր նրանք գրավել են ամբողջ եթերը և, Գեբելսի նման, իրենց քարոզն են տանում՝ մինչև Հայաստանի վերջնական կործանում։

Լավ հիշեք՝ այս օրենքն է դեղամիջոցը։ Այն օրը, երբ Հայաստանում կընդունվի նման օրենք, անմիջապես կդադարի նրանց դավադիր ու կործանանար գործունեությունը, որովհետև այս կոնտինգենտն անվճար չի աշխատում։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 3813

Մեկնաբանություններ