ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ես շատ լավ հասկանում եմ, որ այս գրառումը շատերիդ դուր չի գա, բա՞յց…

Ես շատ լավ հասկանում եմ, որ այս գրառումը շատերիդ դուր չի գա, բա՞յց…
28.02.2024 | 10:37

… բայց ամեն դեպքում ստիպված եմ ասելու, թե մեզ ամենայն հավանականությամբ ինչ է սպասվում։

Ժողովուրդ ջան, պատերազմն անխուսափելի է։

Այնպես որ մի պահ կտրվեք ձեր առօրյայից և փորձեք հասկանալ.

սիրելի կանա՛յք, ուշքի եկեք:

Դուք ստանալու եք ձեր հայրերի, եղբայրների, ամուսինների և որդիների դագաղները։

Երևանի ակումբներում ժամանակ անցկացնող և «քաղաքականությամբ չզբաղվող» երիտասարդնե՛ր, ժողովու՛րդ ջան, մի պահ կտրվեք «ձեր խնդիրներից» և հասկացեք՝ թուրքերը ձեզ կախելու են:

Եվ նրանց համար բացարձակ հետաքրքիր չի լինելու քաղաքականությամբ հետաքրքրվու՞մ եք, թե՝ ո՛չ։

Մանր և միջին բիզնեսմեններ, ընկերնե՛ր ջան, հասկացե՛ք մի պարզ բան, ձեր բիզնեսները չեն գործելու, տոտալ պատերազմի և պետական քաոսի պարագայում ոչ մի մանր և միջին բիզնես չի կարող աշխատել։

Հարգելի բժիշկներ, պատրաստվեք՝ դուք ստանալու եք հազարավոր վիրավորներ, որոնցից շատերն արյունաքամ են լինելու և մահանալու են նույնիսկ վիրահատարան չհասած։

Հարգելի հոգևոր հայրեր, հոգևորականության դաս, ձեր

ժողովրդին մորթելու են։

Ես համուզված եմ, որ ամեն բան էլ լավ գիտակցում եք, բայց լավ կլինի ևս մեկ անգամ բարձրաձայնել։

ՈՒժային համակարգի օպերատիվ անձնակազմ, պարոնայք սպաներ, հարգելինե՛րս, շատ վատ է լինելու… շատ ավելի վատ քան էն, ինչ որ դուք պատկերացնում և քննարկում եք իրար հետ առավոտյան սուրճ խմելուց:

Ահավոր վատ է լինելու:

Ասեմ ավելին` ամենավատ սցենարn է իրականանալու։

Երևանի բնակիչներ, համաքաղաքացիներ ջան, պատրաստ եղեք նրան, որ Երևանը հնարավոր է հրթիռակոծեն (Մոսկվան կամ Կիևը, կամ Թելավիվը կհրթիռակոծեն՝ Երևանը չե՞ն հրթիռակոծի, եկեք միամիտ չձևանանք շատ հանգիստ կհրթիռակոծեն, ամեն ինչ էլ կանեն՝ ֆոսֆոր էլ կլցնեն)։

Բացի այդ մենք պետք է նաև պատրաստ լինենք մարզերից հարյուր հազարավոր մարդկանց դիմավորել և օգնել։

Կարծում եմ` բոլորիս համար էլ պարզ է, որ պատերազմի պարագայում մարզերի բնակչության գերակշիռ մասը կենտրոնանալու է Երևանում։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.

Ժողովու՛րդ ջան, ճիշտ հասկացեք՝ այս գրառման նպատակը մարդկանց վախեցնելը չի, առավել ևս, խուճապ տարածելը չի։

Սա իմ կանխատեսումն է, կարող եք հավատալ, կարող եք չհավատալ։

Անշուշտ կգտնվեն նաև այնպիսի մարդիկ, ովքեր վստահ կլինեն, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա նման զարգացում և կապահովի Հայաստանի հետագա հզորացումը:

Ես սա չեմ գրել «լայքերի» կամ զվարճանքի համար, ես փորձել եմ հնարավորինս պարզ նկարագրել, թե ինչ ահավոր ապագա կարող է մեզ սպասվել։

Այնպես որ ժողովու՛րդ ջան, եկեք այս իրավիճակում պարզ խոսենք, առանց անհասկանալի և անիմաստ պաթոսի։

Դիտվել է՝ 1824

Մեկնաբանություններ

­յու­ջե