Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Տերը շնորհ է տալիս խոնարհներին

Տերը շնորհ է տալիս խոնարհներին
19.01.2024 | 10:39

Երեկ մի քահանայի էի լսում Օրսկ քաղաքից, ով տեսեք թե ինչ գեղեցիկ բացատրություն տվեց խոնարհության մասին։

Ասաց ռուսերենում смирение (խոնարհություն), գալիս է (с миром) բառից, որ նշանակում է խաղաղությամբ։

ՈՒ բացատրեց, որ խոնարհ մարդը անձնական հարաբերություններում հարցերը լուծում է միայն խաղաղությամբ։ Եթե չի ստացվում խաղաղությամբ լուծել, ապա հետ քաշվի, ու սպասի, մինչև նոր առիթ հանդիսանա, որ կարողանաս հարցին վերադառնալ խաղաղությամբ։

Ասենք ընտանիքում խնդիր ունես ամուսնուդ հետ, կնոջդ հետ, զավակիդ հետ, կամ քրոջդ, բարեկամիդ, կամ էլ աշխատանքի վայրում։ Կռիվ մի արա, մի նյարդայնացի, իզուր է։

Փորձիր քեզ տիրապետել (դրա համար ենք պահք ու ծոմ պահում), ու հարցը խաղաղությամբ լուծել։

Եթե չստացվի, գազ մի տուր։

Սպասիր Քրիստոսին, ու մեկ էլ տեսար, որոշ ժամանակ անց, իրավիճակը փոխվեց ու կարողացար հարցին նորից վերադառնալ խաղաղությամբ։

Խոսքն անհատական հարաբերություննեի մասին է։

Վերջին ամիսներին, երբ ինձ համոզեցի, որ Աստված միայն խոնարհի աղոթքն է, որ չի արհամարհում, շատ եմ հետաքրքրվում, թե ինչպես է ձեռք բերվում խոնարհությունը։ Թե չէ դու կարող է բազում գործեր անես, աղոթես, բայց քեզանով հմայված լինես ու մի օր Քրիստոսն ասի` «քեզ չեմ ճանաչում»:

Սիրելի քրիստոնյաներ, խնդրում եմ, նայեք ինքներդ ձեզ ու հարցրեք, թե արդյոք ինչքա՞ն կարևոր է ձեզ համար խոնարհություն ձեռք բերելը։

Սա դժվար գործ է։

Քեզ վիրավորում են, քեզ չեն հասկանում, քեզ չեն գնահատում, քեզ հալածում են, քո նկատմամբ անարդար են, իսկ դու խաղաղությամբ պետք է դիմանաս ու սպասես Քրիստոսին։ Խոնարհ մարդը նմանակում է Քրիստոսին։

114-րդ Սաղմոսի այս խոսքերը միշտ եկեք հիշենք։

«Ես խոնարհ եղա, և Տերն ինձ փրկեց» (114:6):

Դրա համար էլ Հակոբոս առաքյալը հիշեցնում է Քրիստոսին Առակների գրքից այն հատվածը, ուր ասում է, թե`

«Տերը հակառակ է ամբարտավաններին․ Նա շնորհ է տալիս խոնարհներին» (Հակ։ 4։6):

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Դիտվել է՝ 3943

Մեկնաբանություններ