Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Որոշիչը զինվորականի պրոֆեսիոնալ հմտություններն են

Որոշիչը  զինվորականի պրոֆեսիոնալ հմտություններն են
04.11.2023 | 14:03

Ուկրաինական բանակի հրամանատար Վալերի Զալուժնին The Economist-ում տեղադրված հոդվածում վերլուծել է պատերազմը։

Ըստ նրա ընդհանրական մտքի՝ իբր իրենց անհաջողությունների պատճառը տեխնոլոգիական է։ Մի կողմ թողնենք, որ արևմտյան զենքերը տեխնոլոգիական առումով շատ ավելի զարգացած են, քան ռուսականները, եկեք մեկ այլ սին երևույթի մասին խոսենք, որը մեզ մոտ էլ է գերակշռում։

Երբ մասնագետը խոսում է գործիքներից, այլ ոչ թե հմտություններից, ապա նրա հետ հաստատ մի բան այն չի։ Դա նույնն է, ինչ շինարարը առաջին հերթին խոսի մալա-բալգարկա-դռելներից, այլ ոչ թե շինարարի իր հմտություններից։ Ինչպես մալա-բալգարկա-դռելներն են ընդամենը գործիք շինարարների ձեռքերում, այնպես էլ զենքերն են գործիքներ զինվորականների ձեռքերում։ Գործիքը, իհարկե, նույնպես կարևոր է, բայց, միևնույն է, որոշիչը շինարարի ու զինվորականի պրոֆեսիոնալ հմտություններն են։

Պատերազմ չտեսած և «չեմ կարդացել, բայց գիտեմ» սկզբունքով գործող մարտնչող տգետները շարունակում են պնդել, թե իբր թշնամին մեզ հաղթել է ու շարունակում է հաղթել իր տեխնոլոգիական առավելության հաշվին։

Այս մալա-բալգարկա-դռելային «պրոֆեսիոնալների» ու «վերլուծաբանների» պատճառով է, որ այս օրին ենք։

Հիշեցնեմ մեկ իրողություն 44-օրյաից. Միայն հարավային ճակատի Կարախամբեյլի ուղղությամբ թշնամին ունեցել է 4 զրահատանկային ճեղքում, բայց բոլոր դեպքերում հարյուրավոր միավոր տեխնիկայի և հազարավոր զոհերով հետ է շպրտվել։ Թշնամու տանկերը մտել են մեր խրամատները, բայց հայ զինվորը չի տանտանվել։

Ինչպես ասում էր չեչեն գրոհային Շամիլ Բասաևը՝ հայերին հաղթելն անհնար Է։

Այս մտքին մեկ բան ավելացնեմ՝ հայերին հաղթելու մեկ ձև կա՝ մեկ այլ հայի կողմից թիկունքից հարվածը։ Ասենք, օրինակ, Կարախամբեյլիում կռվող տղերքի համալրումը դադարեցնելը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2595

Մեկնաբանություններ