ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Էրդողանը և Իսրայել ՀԱՄԱՍ կոնֆլիկտը

Էրդողանը և Իսրայել ՀԱՄԱՍ կոնֆլիկտը
31.10.2023 | 09:54

Էրդողանն արդի քաղաքական աշխարհի գրոսմայստերներից մեկն է :

Եթե անկեղծ լինենք՝ ամենալուրջ, ամենահաշվենկատ, իր և

իր խոսքի արժեքը իմացող քաղաքական գործիչ է:

(Ափսոս, որ ո՛չ նախագահ Սարգսյանի և ո՛չ էլ այս իշխանությունները համարձակություն չունեցան Էրդողանի հետ գնալ ուղակի երկխոսության : Այս զուլումը չէր գա գլխներիս…):

Ինչևէ:

Էրդողանը հենց այպես չի. որ ՀԱՄԱՍ-ին ահաբեկչական խմբավորում չի համարում:

ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը անձամբ ներկա է եղել ՀԱՄԱՍ -ի Քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիի երդմնակալությանը 2007 թվականին:

Էրդողանը չի քննադատում հրեա ժողովրդին, այլ Իսրայելի ղեկավարությանը և անձամբ վարչապետին:

Որպես փորձառու անհատ, շատ լավ գիտե, ինչպես էլ դասավորվեն խաղաքարտերը, վարչապետ Նաթանյահույի ու իշխող քաղաքական ուժի օրերը հաշվված են:

Այնպես որ Իսրայելի հետ անգամ դիվանագիտական կապերի խզումն իր երկրի առանց այն էլ լարված տնտեսությանը չի կարող էական վնաս հասցնել:

Գիտե, որ ՀԱՄԱՍ-ն էլ է վերանում որպես ուժ:

Նման պարագայում, Էրդողանին մնում է երկու բան ՝

որպես էլեկտորալ քաղաքական գործիչ, իր կողմը գրավել փողոցը` ընտրողին:

Եկող, 2024 թ. Թուրքիայում մունիցիպալ ընտրություններ են;

Եվ այդ ընտրությունների նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ է, քան մեջլիսի ընտրությունների:

Էրդողանը փաստացի նախընտրական արշավ է անց կացնում:

Երկրի ընտրական իրավունք ունեցող մուսուլմանի աչքում դառնում է փեղամբար (մահմեդականների` Մուհամմեդին տված հորջորջումն է, որ նշանակում է մարգարե, առաքյալ-irates.am), ավելին՝ մուսուլմանի իրավունքի ու պատվի համար կյանքը զոհող շեհիդ:

(Վստահ եմ` ինքը ո՛չ կրոնամոլ է, ո՛չ էլ խոր հավատացյալ: Լիներ այդպիսին, ամեն անգամ Ստամբուլ մտնելիս, մի շիշ օղի գրպանում դրած, չէր մտնի իր պատանության ընկեր Հակոբի կոշկակարանոցը, հետը մի բաժակ օղի չէր խմի…):

Երկրորդ պահը նրա պահվածքում, ընդհանուր իսլամական Աշխարհում, Թուրքիայի վարկի բարձրացումն է ընդդեմ Սաուդյան Արաբիայի:

Սաուդիտները պայմանագիր էին կնքում, ինքը մարտնչում է ուղղակի Իսրայելի իշխանության հետ:

Երրորդ պահը՝ Էրդողանը որպես պրագմատիկ գործիչ , անհնար է, որ էական ոչինչ չպոկի իր երկրի համար:

Ամենայն հավանականությամբ դա կլինի իր գլխավոր` «Մավե վաթան»` «Կապույտ հայրենիք» ծրագրի շրջանակում: (...բոլորը խոսում են երևակայական պանթյուրքիզմից, բայց ոչ -ոք այդ ծրագրից չի խոսում…):

Իսկ ՀԱՄԱՍ-ի այս հարձակումով ի՞նչ կստանա Պաղեստինյան Ինքնավարությունը, վերջին հաշվով 1948 թվականի որոշման իրականացում ՄԱԿ -ի լիիրավ անդամ Պաղեստին պետություն:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3406

Մեկնաբանություններ