Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Հիմնական պատճառը տնտեսական շահն է

Հիմնական պատճառը տնտեսական շահն է
03.10.2023 | 07:40

Սիրիայի իշխանությունները հերթական անգամ կոչ են արել Թուրքիային դուրս բերել օկուպացիոն ուժերը սիրիական պետության տարածքից։

«Առանց դրա անհնար է երկկողմ հարաբերությունների կարգավորումը»,-«РИА Новости»-ին տված հարցազրույցում ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Բասամ աս Սաբբահը։

Արդյո՞ք Էրդողանի կառավարությունը կգնա նման քայլի։ Դա քիչ հավանական է, և պատճառը ոչ թե տեղի թյուրքախոս ժողովուրդներն են, որոնց կյանքին իբր վտանգ է սպառնում, և, իհարկե, ոչ Սիրիայի քրդերը, որոնք իբր վտանգ են ներկայացնում Թուրքիայի համար։ Հիմնական պատճառը տնտեսական շահն է։

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքի օկուպացումից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը սկսեց էլ ավելի ակտիվորեն քարոզել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով։ Էրդողանը մեծ ծրագրեր ունի այս միջանցքի հետ կապված։ Նախ՝ այն կամրապնդի համագործակցությունը թյուրքալեզու պետությունների միջև՝ Բոսֆորի նեղուցից մինչև Չինաստանի Սինցզյան շրջանի տափաստաններն ու անապատները։ Երկրորդ՝ այն կդառնա խոստումնալից և մրցակցային միջանցք, որը կարող է գրավել Եվրասիական մայրցամաքի առաջատար պետությունների՝ Չինաստանի, Ռուսաստանի և ԵՄ-ի հետաքրքրությունը։

Հիմա պատկերացրեք, եթե թուրք օկուպանտները հեռանան Սիրիայից, այնտեղ կայունություն հաստատվի, ապա Չինաստանն ու ԵՄ-ը, անշուշտ, շահագրգռված կլինեն միջանցքով, որը կանցնի Իրաքի և Սիրիայի տարածքներով դեպի Միջերկրական ծով, իսկ Թուրքիան և Ադրբեջանը՝ իրենց «Türk Yolu Projesi»-ի կամ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ միասին ծանր պարտություն կկրեն։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 9006

Մեկնաբանություններ