ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

«Մինչև վերջին ուկրաինացին» կամ՝ ի գիտություն հայերիս

«Մինչև վերջին ուկրաինացին» կամ՝ ի գիտություն հայերիս
08.09.2023 | 20:27

Եվրախորհրդարանի պատգամավորը հարցնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգին. «Ասացիք, որ Ուկրաինան աստիճանաբար նվաճում է տարածքներ։ Բայց դա ճիշտ չէ։ Ուկրաինացիները տվել են կես միլիոն զոհ։ Սկսել են այժմ հավաքագրել անգամ վատառողջներին ու սահմանափակ պիտանելիություն ունեցողներին»։

Ստոլտենբերգ. «Ոչ ոք երբեք չի ասել, որ այդ ամենը հեշտ է տրվելու»։

Հ. Գ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն անգամ չի էլ հերքում կես միլիոն զոհերի փաստը։ Բայց և չի հրաժարվում «մինչև վերջին ուկրաինացին» կռվելու գաղափարից։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4068

Մեկնաբանություններ