Արցախի շրջափակման առաջին օրերին կարծիք եմ արտահայտել, որ այդ վիճակը Արցախի անկախությունը բարձրացրել է ամենաբարձր մակարդակի: Արցախցիներն այդ օրերից սկսած՝ պարտականություն չունեն ոչ մեկի ու ոչ մի բևեռի առաջ: Հիմա, երբ լուրեր են շրջանառվում, թե Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալու, պետնախարարը փոխվելու է և այլն, արցախցիներն իրենց իրական անկախության զգացումը պետք է կարողանան ճիշտ գնահատել ու չթողնել, որ պատահական նշանակումների արդյունքում ավելի ծանր վիճակում հայտնվեն: Այս տասը ամսվա շրջափակումն այնքան սովի մատնելու համար չէր, որքան այսպիսի հանգրվանում արցախցիներին անընդունելի որոշում պարտադրելու:
Էդուարդ Սարիբեկյան