ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

«Մայր Հայաստան» շարժումը, դաշինքի տեսքով, մասնակցում է Երևանի ընտրություններին

«Մայր Հայաստան» շարժումը, դաշինքի տեսքով, մասնակցում է Երևանի ընտրություններին
12.08.2023 | 09:34

Ընտրություններին մասնակցելու որոշումը երկար և բուռն քննարկումների արդյունքում է կայացվել։ Առհասարակ, մեր բոլոր որոշումները նման պայմաններում են կայացվում, ինչի պատճառով սկսել եմ կասկածել՝ արդյո՞ք ժողովրդավարությունը լավ կառավարման ու որոշում կայացնելու եղանակ է։

Սակայն, անկասկած, այստեղ կա մեկ դրական պահ։ Դաշինքում ընդգրկված են մեր հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, և նման բարդ ու տանջալից եղանակով կայացված որոշումները պետք է արտացոլեն մեր ժողովրդի տեսակետները, որովհետև շարժումը մեր հասարակության մինի մոդելն է, բնականաբար, հանած անտարբեր, պարտվողական, կեղծ հեղափոխական հատվածը։

«Մայր Հայաստան» շարժումն ավելին է, քան նախընտրական դաշինքը, և ընթացքում կհամոզվեք, որ ոչ բոլորն են ընդգրկված դաշինքի ցուցակում։

Ցուցակն ու դաշինքը լոկ գործիքներ են՝ երկրում արմատական փոփոխություններ կայացնելու համար։

Հ.Գ. Ձեր խոնարհ ծառան, որպես անհամեստ մարդ, ցուցակի ամենավերջին տեղում է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ