ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն ԱՐԱՄ Ս․ՀԱՄԲԱՐՅԱՆԻ նամակը Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության փոխվարչապետ ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ (ԱՄՆ)

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն  ԱՐԱՄ Ս․ՀԱՄԲԱՐՅԱՆԻ   նամակը  Արևմտյան Հայաստանի Վտարանդի կառավարության փոխվարչապետ ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ (ԱՄՆ)
26.07.2023 | 15:26

Հարգելի Վահե, Ադրբեջանն Արցախի կոկորդին է:

Սննդի, ջրի, դեղորայքի և վառելիքի բացակայություն, սոված նորածիններ, թերսնված ապագա մայրեր՝ այսպիսի դաժան շրջափակման ութ ամիս…

Եվ, այնուամենայնիվ, ամերիկյան կառավարությունը, ծախսելով մեր՝ ԱՄՆ-ի հարկատուներիս միլիոնավոր դոլարները, շարունակում է օգնել և աջակցել հենց ադրբեջանական բանակին, որը խեղդում է Արցախը, գրավում է Հայաստանի առանձին տարածքներ, էթնիկ զտում է ծրագրում արցախահայերի նկատմամբ:

Ավելի քան 164 000 000 ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն նավթով հարուստ Բաքվին, բայց ոչ մի դոլար՝ ԱՄՆ ՄԶԳ-ի մարդասիրական ծրագրերի իրագործման համար Արցախում։ Փաստորեն, ԱՄՆ ՄԶԳ-ն 220 օր շրջափակումից հետո հրաժարվում է Արցախում ստեղծված իրավիճակն անվանել ճգնաժամ:

Ցավոք, նախագահ Բայդենը կանգնած է Արցախի խնդրի լուծման սխալ կողմում: Ճիշտ այնպես, ինչպես նախկին վարչակազմերը կանգնեցին Հայոց ցեղասպանության խնդրի սխալ կողմում:

Մեր գործն է ուղղել ամերիկյան կողմի սխալը: Մենք դա արել ենք նախկինում, մենք պետք է դա նորից անենք:

Հենց հիմա:

Ամեն օրը, ամեն ժամը կարևոր է: Վտանգված են հազարավորների կյանքերը:

Ձեր օգնությամբ մենք կարող ենք որոշակի լծակ գործադրել ԱՄՆ-ի կառավարության վրա՝ ճեղքելու դաժան շրջափակումը, վիժեցնելու մեր հինավուրց հայրենիքին սպառնացող էթնիկ զտումների հրեշավոր ծրագիրը՝ կանխելով մեր սրբազան հողին սպառնացող նոր կորուստները:

Իմա` կանխելով Արցախի հանձնումը: Մեզ Ձեր օգնությունն է պետք՝ մոբիլիզացնելու մեր համայնքը, կոալիցիոն գործընկերներին և Կոնգրեսի դաշնակիցներին՝ պայքարելու այն ստի դեմ, թե Արցախը կարող է գոյատևել Ադրբեջանի կազմում։ Եկեք առերեսվենք փաստերի հետ և արձանագրենք` Արցախը ցեղասպան Ադրբեջանին հանձնելը մահապատժի դատավճիռ է, հայի արյան փրկագին, որ վճարվել է ադրբեջանական նավթով։ Հայկական հողը երբե՛ք չպետք է փոխանակվի խաղաղության կեղծ խոստումների հետ: Արցախը պետք է մնա հայկական, ապահով և ազատ: Այս սուրբ հողը` հայկական քաղաքակրթության այս վաղ բնօրրանը, մեր կարճաժամկետ գոյատևման բանալին է և մեր երկարաժամկետ կենսունակության պահանջը: Այսպիսով, խնդրում եմ տրամադրել ANCA-ին ռեսուրսներ.

- Դադարեցրեք ԱՄՆ-ի ռազմական օգնությունը նավթով հարուստ Ադրբեջանին:

- Ամերիկյան մարդասիրական օգնություն ուղարկեք Արցախ:

-Ալիևին և Էրդողանին պատասխանատվության ենթարկեք իրենց ռազմական հանցագործությունների համար:

- Կոտրեք Թուրքիայի ժխտումները և ապահովեք Ցեղասպանության արդարադատությունը:

Ձեր հավատքը, բարեկամությունը և ֆինանսական աջակցությունը կխթանեն առաջընթացը այս ճակատներից յուրաքանչյուրում և երիտասարդության շարքերում կնպաստեն անհրաժեշտ ծրագրերի ներդրմանն ու իրագործմանը, որոնք, ի դեպ, կոգեշնչեն և կզորակցեն մեր հաջորդ սերունդների առաջնորդներին:

ՈՒստի այսօր ես մեծ հույսով ու հավատով դիմում եմ Ձեզ՝ակնկալելով Ձեր օգնությունը: Խաղասեղանին դրված է Արցախի ու նաև Հայաստանի լինելության խնդիրը:

Սիրով՝ Արամ Ս․ ՀԱՄԲԱՐՅԱՆ

24.07.2023 թ․

Հ.Գ. Մենք համաշխարհային արշավ ենք սկսել՝ կոչ անելով Disney+-ին չեղարկել ցեղասպան թուրք բռնապետ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին փառաբանող հեռուստասերիալը:

Դիտվել է՝ 3468

Մեկնաբանություններ