Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Հայ հանրությունը ոչ միայն չի ըմբոստանում, այլև Սարյանի վրա գինի է խմում

Հայ հանրությունը ոչ միայն չի ըմբոստանում, այլև Սարյանի վրա գինի է խմում
05.06.2023 | 16:05

Տեղի ունեցող ընդհանուր գործընթացները հերթական անգամ վկայում են, որ սա այսօր փաստացի խաղում է բաց՝ առանց որևէ ներքին ինտրիգի ու կուլուարային դրվագների։

Հասել ենք այնտեղ, որ եթե 2-3 տարի առաջ խոսվում ու ահազանգվում էր, թե սա «Արցախը հանձնելու է», «թուրքի տակ պառկելու», «հակահայ քաղաքականություն վարելու», «պետականությունը կործանելու» և հայանպաստ որևէ գործընթաց չի իրականացնելու, դարձել է դաժան իրականություն։ Այսօր իրագործվում են վերը նշված բոլոր կետերը՝ առանց որևէ բացառության ու չափազանցության։

Ինքն այս ամեն ինչից ո՛չ միայն չի խորշում, չի՛ փորձում արդարանալ, այլև հաճույք է ստանում, իր բառերով ասած՝ «հոգին փառավորվում է»։

Առանց երկմտելու ժպտում՝ անգամ անթաքույց ծիծաղում է կառուցողական ախպոր հետ, ուղիղ եթերում ծափ տալիս, երբ դահլիճ է մտնում Էրդողանն ու գրկում Ալիևին։

Հասկանում ենք՝ ինքը դրանից ոգեշնչվում ու թևեր է առնում, ինքնահաստատվում, իսկ հայ հանրությունը ոչ միայն չի ըմբոստանում, դժգոհում ու դիրքորոշում հայտնում, այլև ընդհակառակը՝ Սարյանի վրա գինի է խմում։

Հանրային դաժան անտարբերությունն արդյունք է համընդհանուր դեգրադացիայի, որի ականատեսն ենք վերջին 5 տարիներին։

Միանշանակ ողբերգությւնից բացի, այլ բնորոշում չկա․ մի կողմից թուրքի հետ բարեհամբյուր քննարկումները, մյուս կողմից այդ նույն թուրքի բայրաքթարների «ջանքերով» մեծացած Եռաբլուրը՝ լուռ պատված խնկի ծխով։

Թուրք պարագլուխների հետ գինի խմողը թքած ունի սահմանային անվտագության վրա, նրա համար չկան ազգային արժեքներ, ու դրանց մասին նա ինքն իր արյունոտ բերանով ասել է քանիցս։ Դրա համար կարևորը նյութականն է, վոլյուտարիզմն է սրա կուռքը։ Տարբեր առիթներով դրա կողմից տիրաժավորվող յուրաքանչյուր թեզի տակ իրական խորքային դրույթներ կան, որոնք բավական ծավալուն դոգմաներ են։

Կրկնում եմ՝ չկարծեք թե էս ստահակ-դահիճն անխելք է ու գործում է ըստ իրավիճակի, բնա՛վ։

Ճիշտ է, սա հաճախ է տրվում կրքերի ու առաջնորդվում էմոցիաներով, բայց ամեն քայլ սխեմայի մի դետալ է՝ կնոջ խորհուրդները վկա։

Անբարոյկանությունն այն աստիճանի է հասել, որ առնաց երկմտելու գնում է ծաղիկ դնում տղաների շիրիմներին, ոռնում թե՝ «խորնարհվում է բոլորի առաջ», որ «կեցցե՜ այն Հայաստանը, որտեղ ապրելու են մեր երեխաները», ու շարունակում նույն Հայաստանի տոտալ կազմաքանդումն ու թրքացումը, ու դա անում է ինքնամոռաց՝ մի սատանայական կրակով տոգորված։ Ինքն այլևս ոչինչ չի թաքցնում, հնարավորինս անկեղծ է իր մղումներում, շիտակ բոլոր քայլերում։ Այս վակխանալիային վերջ տալու համար ունենք 6 ամիս ժամանակ։

Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Դիտվել է՝ 6245

Մեկնաբանություններ