ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Նիկոլն ամեն օր հավանաբար դիմում է իր աստծուն՝ Սադայելին (սատանայապետին), ու խնդրում, որ Ռուսաստանը պարտվի (որովհետև դժվար թե չպատկերացնի` ինչ է սպասվում իրեն Ռուսաստանի հաղթանակի դեպքում)

Նիկոլն ամեն օր հավանաբար դիմում է իր աստծուն՝ Սադայելին (սատանայապետին), ու խնդրում, որ Ռուսաստանը պարտվի (որովհետև դժվար թե չպատկերացնի` ինչ է սպասվում իրեն Ռուսաստանի հաղթանակի դեպքում)
04.05.2023 | 22:13

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-ին, 2022 թ. սեպտեմբերից ի վեր առաջին անգամ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ հանդիպել են Վաշինգտոնի արվարձանում: Հանդիպման առիթը Լաչինի միջանցքում տիրող իրավիճակն է, որտեղ Ադրբեջանը ապրիլի 23-ին իր անցակետն է տեղադրել՝ փաստացի սահմանափակելով երթևեկությունը Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև:

Հանդիպման առիթն արդեն նշեցինք, իսկ հանդիպման նպատակը բոլորովին այլ է… Առլինգտոնում (Վաշինգտոնի արվարձան), Ջորջ Շուլցի անվան արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնի շենքում մայիսի 1-ին մեկնարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման մասին, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» քննարկման հերթական փուլը։ Բլինքենը նախ հանդիպել է Միրզոյանի, ապա Բայրամովի հետ: Այնուհետև այնտեղ տեղի է ունեցել նաև եռակողմ հանդիպում։

Հանդիպման արդյունքներով Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հաստատել է, որ եռակողմ ձևաչափով քննարկվել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչպես նաև Լաչինի միջանցքի շրջափակման խնդիրը: Ձեռքբերված որոշակի պայմանավորվածությունների, դրանց առկայության, բովանդակության կամ պայմանավորվածությունների բացակայության մասին հայկական կողմը չի հիշատակել, այլ կերպ ասած, թաքցրել է հանրությունից:

Այնուհանդերձ, հրապարակային դաշտ են սպրդել տեղեկություններ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմելու, թե վերոնշյալ պաշտոնյաները Վաշինգտոնի արվարձանում ինչ են քննարկել և հակահայկական՝ Արցախի և Հայաստանի դեմ ուղղված ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել:

«Օրբելի» վերլուծական կենտրոնի նախկին փորձագետ, միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը, որի մուտքը Հայաստան մոտ երեք տարի առաջ ապօրինաբար արգելափակվել է, Ֆեյսբուքի իր էջում այս կապակցությամբ մայիսի 2-ին, գրել է .

«Ըստ որոշ տեղեկությունների, Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ եռակողմ բանակցությունների առաջին իսկ օրը հայկական պատվիրակության ներկայացուցիչ՝ Արարատ Միրզոյանը հաստատել է ՀՀ իշխանությունների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վճռականությունը ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի Հանրապետության անբաժանելի մաս, ինչով դե յուրե կփակվի Արցախյան հիմնախնդիրը։

Իր հերթին, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ Ջեյհուն Բայրամովն հաստատել է, որ Ադրբեջանը կդադարի տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ, և չի միջամտի Հայաստանի մասնակցությանը տարածաշրջանում տնտեսական և լոգիստիկ նախագծերին։

Եթե այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, ապա Վաշինգտոնում հայկական պատվիրակության անդամներից գոնե մեկը թող ուղղակիորեն հայտարարի, որ Հայաստանը ոչ մի դեպքում չի ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս»։

Թեև անցել է արդեն օրուկես, սակայն թե՛ Վաշինգտոնում հայկական պատվիրակության անդամներից գոնե մեկը, թե՛ «գործակալ Օմեգա»-ի (Արարատ Միրզոյանի) գլխավորած «կանտորան»՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, թե՛ Նիկոլը կամ նրա մամուլի քարտուղարը չեն հայտարարել, որ Հայաստանը ոչ մի դեպքում չի ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս: Իրենց այս լռությամբ, վերոնշյալ տեղեկությունը չհերքելով, նրանք արդեն իսկ հաստատել են, որ Նիկոլի և նրա իշխանության հերթական դավաճանական քայլի մասին Հովհաննիսյանի գրառման մեջ նշված տեղեկությունը լիովին համապատասխանում է իրականությանը:

Ինչպես արդեն նշեցինք, հրապարակային դաշտ են սպրդել տեղեկություններ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմելու, թե Միրզոյանը, Բայրամովը և Բլինքենն ԱՄՆ-ում ինչ են քննարկել և հակահայկական՝ Արցախի և Հայաստանի դեմ ուղղված ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել: Եվ այս առումով Անդրանիկ Հովհաննիսյանի վերը մեջբերված գրառումը միակը չէ:

Ֆեյսբուքի հայտնի օգտատերերից մեկ ուրիշը՝ Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը, ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է .

«Գործակալ «օմեգա» Արաբատ Միրզոևը թուրք է տեսել. դրա գոհ, քծնող և ժպտավուն դեմքին նայեք (լուսանկար):

Ըստ լուրերի ազերիները պարտադրում են գործակալ Արաբատին, որ Հայաստան հետ վերադառնան նաև 1988- 89 թթ-ներին Հայաստանը լքած ազերիները և դրանց սերունդները…

Սպասեք նորանոր աղետների և նսեմացումների… »:

«Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ընթանում են ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև բանակցություններ ԱՄՆ միջնորդությամբ,- իր ֆեյսբուքյան էջում երեկ «Ի՞նչ են բանակցում Վաշինգտոնում» վերտառության ներքո գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:- Բնականաբար, հայկական կողմը լղոզված ձևակերպումներ է տալիս բանակցությունների բնույթի մասին: Բայց «Ամերիկայի ձայնը» երեկ հրապարակել էր հոդված, որտեղ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել էր. «Համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը… »:

Հետո նյութը հեռացվեց էջից, բայց ինձ մոտ պահել եմ այդ հատվածի սքրինշոթը:

Այսպես, սա նշանակում է՝

-ՀՀ–ն համաձայն է դիտել Արցախի հայերին որպես էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանի կազմում:

-Խոսվում է ՀՀ կամ, ինչպես իրենք են մեր երկիրը կոչում՝ «Արևմտյան Ադրբեջան»‰ ադրբեջանցների գալու մասին, այդ թեզը ակտիվ շրջանառում է ադրբեջանական կողմը:

Եթե սա այն կետերից մեկն է, ինչ պատրաստվում են մի շաբաթ բանակցել Վաշինգտոնում, ապա նշանակում է Հայաստանը ոչ միայն վտանգում է մեր 120 000 հայերի կյանքը, այլև ամբողջ ՀՀ գոյությունն առհասարակ:

Ադրբեջանը պետական մակարդակով հայերի դեմ ռասիզմ քարոզող պետություն է, երկիր, որտեղ քնած հային կացնահարելը հերոսություն է, իսկ հայ կին զինծառայողին անդամահատելն ու դա տեսանկարելը գովասանքի արժանի քայլ: Փաստերը անսպառ են: Ավելին, նույն ՀՀ–ն է հայց ներկայացրել Ադրբեջանի դեմ ՄԱԿ–ի դատարան՝ ընդդեմ ռասիզմի:

Իհարկե, ՀՀ իշխանությունների բանակցածից, ցավոք, որևէ դրական ակնկալիք ունենալ հնարավոր չի, նրանք վաղուց են ապացուցել, որ մեր երկրի շահերը չեն սպասարկում, բայց որ նման կետի կհասցնեն բանակցությունները վերջին երեք տարվա մեջ, դրա համար առանձնահատուկ տաղանդ է պետք:

Ցավոք, իսկապես որտեղ էլ բանակցեն՝ Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Բրյուսելում, մենք միայն նորանոր անհաջողություններ ենք կրելու, քանի դեռ մեր բանակցողները իրենք են»:

Անհաջողություննե՞ր… Այս բնորոշումը Վաշինգտոնում կամ Բրյուսելում բանակցելու պարագայում շատ մեղմ է ասված: Իրականում մենք միայն նորանոր կորուստներ ու պարտություններ ենք կրելու, դեպի կործանում տանող կապիտուլյացիան շարունակվելու է, քանի դեռ մեր բանակցողները գործակալ «Օմեգան» ու Նիկոլն են:

Ինչ վերաբերվում է Մոսկվայում բանակցելուն, ապա մինչ այժմ կայացած բանակցությունները վկայում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձել է հնարավորինս փրկել իրավիճակը, մեղմել մեր կորուստներն այնքանով, որքանով դա հնարավոր է եղել… Դրա համար էլ հայերիս արտաքին ու ներքին ոխերիմ թշնամիները որոշել են բանակցել ոչ թե Մոսկվայում, այլ Վաշինգտոնում:

Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում պարտվողական, դավաճանական պատերազմի արդյունքում իր տարածքների շուրջ երեք քառորդը կորցրած Արցախի Հանրապետության գոյության, թշնամու կողմից չնվաճվելու, չցեղասպանվելու կամ առնվազն չհայաթափվելու միակ երաշխիքը, գրավականն այսօր ոչ թե Հայաստանն է կամ նրա բանակը, այլ Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմը և Ռուսաստանի Դաշնությունը:

Բնավ պատահական չէ, որ Հայաստանի, Արցախի, հայերիս թիվ 1 ներքին թշնամին, ինչպես նաև Հայաստանի «Անվտանգության խորհուրդ» կոչվածի քարտուղար Արմեն Գրիգորյանը և նիկոլական ողջ ոհմակը հատկապես վերջին շրջանում հրապարակային կերպով, հետևաբար, ենթադրելի է, նաև չերևացող դաշտում գործում են Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի և ՌԴ-ի դեմ: Նրանք այդպիսով, ինչպես Ալիևը, Ադրբեջանը, նպատակ ունեն հասնել նրան, որ ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախից հանվի:

Մասնավորապես նպատակ ունեն հասնել նրան, որ «խաղաղության պայմանագիր» կոչվածի ստորագրումից հետո Հայաստանը պաշտոնապես հայտարարի, թե այլևս անհրաժեշտ չի համարում Լաչինի միջանցքում և Ադրբեջանի Հանրապետության, նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի (Հայաստանի իշխանությունը զավթած ներքին թշնամիներն այն համառորեն Արցախի Հանրապետություն չեն անվանում) տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի առկայությունը, իսկ Ադրբեջանը նշված հայտարարության հիման վրա ՌԴ-ից պահանջի հանել խաղաղապահ զորակազմն «իր» տարածքներից:

Նիկոլն ամեն օր հավանաբար դիմում է իր աստծուն՝ Սադայելին (սատանայապետին), ու խնդրում, որ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության արդյունքում պարտվի, որովհետև դժվար թե չպատկերացնի ինչ է սպասվում իրեն Ռուսաստանի հաղթանակի դեպքում:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/225593/03/23/30/?fbclid=IwAR1MJ6CUoW-LSs1HLX98JQqKt8J19qLmkUFQnulkDFNTbNwLnt5rh5HO4XI

Դիտվել է՝ 6301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ