Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վայրկյան շուտ դուրս գալ Նիկոլ- Իլհամ թակարդից

Վայրկյան շուտ դուրս գալ   Նիկոլ- Իլհամ թակարդից
01.05.2023 | 10:20

Առանց դույզն ինչ վարանելու, մենք կարող ենք ասել, որ բոլոր ժամանակների մեծագույն դավաճանը հայ է, լեգալ անունը՝ Նիկոլ, ազգանունը՝ Փաշինյան։

Այդ տղան սովորական մեկը չէ, այլ՝ հանճարեղ ձեռնածու, որը մատների վրա խաղացնելով մի ամբողջ ժողովրդի, վարչապետության ոչ երկար ժամանակում կարողացավ արյունաքամ անել երկիրը և փալասի պես փռեց թշնամու ոտքերի առաջ։

Եվ հիմա անմեղության դիմակ դնելով չարագործի իր դեմքին, ականջ սղոցող ֆալցետով ճչում է․ երկիրը բացարձակ անպաշտպան է, թշնամին ինչ ասի՝ պիտի անենք։

Նախկինները քեզ տվել էին ամուր, պաշտպանունակ երկիր, անիծյալ դավաճան, ի՞նչ արեցիր այդ երկրի հետ; Գնում, մեր դաշնակցի հետ խոսում էիր սուվերենությունից ու իրավահավասարությունից, դիվահարի պես քանդում էիր նախկինների թողած պաշտպանական համակարգերը, հալածում տաղանդավոր զորավարներին; Քեզ ճղատելով բարձրացել էիր հրապարակ, մուրում էիր ժողովրդի աջակցությունը, ինչի՞ համար, երկիրը կործանելու՞․․․

Հարց է ծագու՞մ․ ի՞նչ է մտածում այդ անբարո իսանը և ինչ պատասխան է տալու վերին երկնավորին, իր զավակներին ու նրաց զավակներին, որ այդպես անվերջ իշխանության աթոռից կառչած, վարկաբեկելով ու վարկաբեկվելով՝ ենթակա է կրելու մեր մոլորակի վրա աշխարհ եկած ամենանողկալի ճիվաղի անունը։

Նիկոլը գիտի, թե ինչ է ուզում հայ ժողովուրդը, բայց դա հակասում է նրա նենգ պլաններին, և նիկոլն ատում է բովանդակ հայությանը։ Իր հերթին ժողովուրդը հստակ չի պատկերացնում, թե ինչ է ուզում նիկոլը և ինչ-որ չափով գտնվում է երկվության մեջ։ Բայց ահա Նիկոլն ու յոլդաշ Ալիևը լավ գիտեն, թե ինչ են ուզում իրենք։ Նիկոլը մտածված ձևով Հայաստանի զինված ուժերը թողնում է առանց սպառազինության և այդ նպատակին հատկացված գումարները պարգև-հավելավճարների տեսքով բաժանում խորհրդարանի պատգամավորի անվան տակ ծվարած թափթփուկներին, իրեն նվիրված ծառայողական վերնախավին և ուժային կառույցներին։ Իր հերթին Իլհամն էլ տենդագին զինվում է, որ հենց պահը գա , և Նիկոլն էլ նշան անի, զորքը մտցնի Հայաստան և մոտենա Երևանի մատույցներին; Այդժամ Նիկոլը պայման է դնելու հայ ժողովրդի առաջ․

«Եթե չեք ուզում, որ գնամ և ստորագրեմ կապիտուլյացիայի պայմանագիր, դավաճանի փոխարեն ինձ կոչեք սուրբ Նիկոլ և արձանս դրեք Ազատության հրապարակում, և իմ յոլդաշ Իլհամը կանգնած տեղից չի գա առա»։

«Սուրբ» Նիկոլի ցուցումով խորհրդարանն էլ կշնորհի մարշալի կոչում և կպարգևատրի հաղթանակի շքանշանով:

Ալիևն էլ սիրով կհամաձայնվի Հայաստանն ու Արցախը սկուտեղի վրա իրեն մատուցած Նիկոլի պատվին մի կարճ ժամանակով հրաժարվել Երևանը գրավելու հաճույքից։

Հայ ժողովուրդ, սա ոչ թե երևակայության խաղ է, այլ վաղվա օրվա դառն իրականություն։

Հայ ժողովուրդ, ուշացումի և կորստյան այս դաժան պահին ելիր ոտքի, տրորիր բոլոր դավաճաններին ստեղծիր արդար, ժողովրդավարական իշխանություն և դաշնակցելով հարևան հզոր երկրների՝ Ռուսաստանի և Իրանի հետ, փրկիր մեր սուրբ Հայրենիքը։

Պատրիկ ԱՐՏԵՄԻ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 5161

Մեկնաբանություններ