ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Երբ նույնիսկ «ԱԱԾ» կոչվածն է այս աստիճան ընկել, հասել հատակին, համարեք, որ պետություն այլևս չկա, Նիկոլն ու նիկոլենք խժռեցին այն

Երբ նույնիսկ «ԱԱԾ» կոչվածն է այս աստիճան ընկել, հասել հատակին, համարեք, որ պետություն այլևս չկա, Նիկոլն ու նիկոլենք խժռեցին այն
11.04.2023 | 22:34

Հայաստանի «ազգային անվտանգության ծառայություն» (ԱԱԾ) կոչվածն օրերս հանդես եկավ հերթական խայտառակ հաղորդագրությամբ: ՈՒշագրավ է, որ հաղորդագրությունը հրապարակվել է ապրիլի 1-ին՝ Ծիծաղի միջազգային օրը (հայտնի է նաև որպես հիմարների օր, կատակի օր, հումորի օր, խաբելու օր):

Գրեթե ամբողջ Եվրոպայում տարածված ապրիլի 1-ին խաբելու սովորույթն առկա է նաև Հայաստանում, և «ԱԱԾ» կոչվածը միգուցե որոշել էր այդ սովորույթից հետ չմնալ: Թեև աշխարհի բազմաթիվ երկրներում ընդունված է, որ այդ օրը մարդիկ խաբում, ծաղրում են իրենց ընկերներին և ծանոթներին, կամ պարզապես կատակում նրանց հետ, բայց հայաստանյան հասարակությունը կամ հայ ժողովուրդն «ԱԱԾ» կոչվածի ոչ ընկերն է, ոչ էլ նույնիսկ ծանոթը: Ահա խնդրո առարկա հաղորդագրությունը.

«Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։

Հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ»։

Վերոնշյալ հանդիպումը թեկուզ և տեղի ունեցել է, բայց սա այն դեպքն է, երբ կարելի է ասել՝ «ջհանդամը» թե տեղի չի ունեցել: Նշված հանդիպման օգուտը ո՞րն է, երբ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներն առ այսօր չեն վերադարձել ելման դիրքեր և խախտելով մեր երկրի տարածքային ամբողջականությունը, շարունակում են գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում: Այդ դեպքում քանի՞ լումա արժեն, ըստ «ԱԱԾ» կոչվածի, իրականացված սահմանի ճշգրտման աշխատանքները, երբ դրանք մնացել են թղթի վրա, եթե, իհարկե, ընդհանրապես փաստաթղթավորվել են և ոչ թե եղել բանավոր պայմանավորվածությունների մակարդակով:

«ԱԱԾ» կոչվածի հաղորդագրության համաձայն՝ սահմանի ճշգրտման աշխատանքների արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է: Սո՛ւտ է: Ստո՛ւմ է «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածը, ի՞նչ էական բարելավման մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները Տեղ-Կոռնիձոր հատվածում իրենց զբաղեցրած տարածքներից ընդհանրապես չեն հեռացել, հակառակը՝ ինժեներական աշխատանքներ են իրականացրել, դիրքեր պատրաստել:

Եթե նույնիսկ ոչ թե էական, այլ ընդհանրապես բարելավում եղած լիներ, ապա «ԱԱԾ» կոչվածը պարտավոր էր նկատի ունենալով տվյալ խնդրի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, իր հաղորդագրությամբ ներկայացնել, թե տվյալ հատվածում իրավիճակի ինչ բարելավում է եղել: Եվ կներկայացներ էլ, թեկուզ, Նիկոլի և նիկոլենց հայրենադավությունից զայրացածների զայրույթը մեղմելու, իշխանություններին ուղղված նրանց մեղադրանքները վանելու և քննադատությունը թուլացնելու համար, եթե ընդհանրապես որևէ բարելավում եղած լիներ: Բայց լռել է…

Եվ, ահա, հենց վերոնշյալ լռությունն է նաև, որ թույլ է տալիս «ԱԱԾ» կոչվածին մեղադրել լկտի ստախոսության մեջ: Պատահական չէ, որ հայտնելով, թե «ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ», «ԱԱԾ» կոչվածը, թեև ապրիլի 1-ից արդեն շուրջ 10 օր է անցել, սակայն ոչ միայն արդյունքների, այլև նույնիսկ որևէ արդյունքի մասին առ այսօր մի քանի բառով անգամ չի հայտնել, ապացույցը՝ իր պաշտոնական կայքը:

NEWS.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի ավագանու անդամ, Արավուս գյուղի նախկին գյուղապետ Արգամ Հովսեփյանն անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, թե տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Տեղ-Կոռնիձոր հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է, ասել է՝ «Ադրբեջանցիները դեռ մի բան էլ առաջ են եկել, ո՞վ է ասում, որ հետ են քաշվել»։

«Այսինքն ինչ է եղել, որ բարելավել է, ոչ հետ են գնացել, ոչ էլ մի այլ բան, ոնց եկել են, այդպես մնացել են մեր հողերում,- ասել է Տեղ համայնքի ավագանու անդամը:- Բարելավել կլիներ, եթե թշնամին գնար իր նախկին տեղը, այսինքն՝ Ջաբրայիլ: Թշնամին եկել, գրավել է Տեղ գյուղի վարած-ցանած հողերը, էդ բարելավու՞մ է, ես չեմ հասկանում: Գյուղացիներից ամեն մեկը 1-2 հա ցանել է, որ իր տունը պահի, իր երեխեքին, հույսը դրել է իշխանավորների վրա, հիմա եկել են, իրենց մի կտորը հացը ձեռքից վերցրել, ո՞վ պիտի մտածի»:

Հովսեփյանը նշել է, որ բանակցություններն անարդյունք են անցել, «թշնամին չի պատրաստվում մեկ քայլ անգամ նահանջել, եղանակային անբարենպաստ պայմաններում էլ շարունակում են ինժեներական աշխատանքներ իրականացնել»

«Ես չեմ կարծում, որ բանակցությունները արդյունք կտան, այ հիմա էլ աշխատանքներ են տանում, էդ ոնց են բանակցել, որ շարունակում են,- ասել է 3 պատերազմների մասնակից նախկին գյուղապետը:- Միակ ելքը զենքով վռնդելն է, թող մեզ զինեն, թուրքին միայն սատկացնելն է փրկում, մենք նստել ենք, իրենք առաջ են գալիս, մեզ ծաղրում, դա հային վայել չի: Թուրքը համարյա եկել, հասել է Տեղ գյուղ, բայց այդպես չի եղել, մեր սահմանը եղել է Աղավնոյի ձորով՝ Տեղից 5 կմ ներքև։ Եթե պատմություն չգիտեն, թող իմանան՝ Նժդեհն այդպես է սահմանը գծել, Արցախի Աղավնոյից այս կողմ Սյունիքն է։ Հիմա թուրքերը գետից կամաց-կամաց բարձրացել են վերև, այդ 5 կմ-ն էլ են եկել, հլա մի կմ էլ ավելի»:

Հինգ կամ վեց կիլոմետրն ի՜նչ է… Թուրքերը, այսինքն՝ տվյալ դեպքում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներն էլի են առաջ գալու, և ոչ միայն վերոնշյալ հատվածում, ոչ միայն Սյունիքի մարզում, այլև Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Արարատում, Տավուշում, քանի դեռ Հայաստանի վարչապետի պաշտոնն ապօրինաբար շարունակում է զբաղեցնել այն 2018-ին բռնազավթած Նիկոլը՝ Հայաստանի, Արցախի, հայության թիվ 1 ներքին թշնամին, իսկ «ԱԱԾ» կոչվածն իր սրբազան պարտականությունները կատարելու, ներառյալ՝ պետական դավաճանության և այլ հանցանքների համար քրեական հետապնդում նախաձեռնելու, նրան և այլոց անհապաղ ձերբակալելու փոխարեն, զբաղված է վերոնշյալ ու նման այլ մեյմունություններով և Նիկոլի քամակը պահելով:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մանրամասները` https://livenews.am/press/2023/222098/10/22/45/?fbclid=IwAR2Eku5UDXgbZEDodjZ0EWQifP7gM0WNyBE9k180D4-IaadkXx_v5up3Ung

Դիտվել է՝ 9676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ