Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Իսկ ի՞նչ են լինելու հայերը. Նաիրի Հոխիկյան

Իսկ ի՞նչ են լինելու հայերը. Նաիրի Հոխիկյան
05.10.2022 | 07:25

Բնության մեջ մի յուրատեսակ ծովային արարած կա, կոչվում է ասցիդիա։
Այս կենդանին կյանքի մի փուլում սկսում է ուտել ինքն իրեն՝ սկսելով սեփական ուղեղից։
Հայաստանում ապրող մարդկանց հսկայական զանգվածի պահվածքը հիմա շատ նման է Ասցիդիայի կենսակերպին։


Արդյո՞ք ինքնահոշոտում չէ աչք փակել հայրենիքը, պետությունը վաճառող, սեփական երեխաներին սպանող, երկիրը թալանող ոհմակի արարքների վրա և նույնիսկ ընտրության ժամանակ կրկին ձայն տալ դրան՝ արդարացնելով, թե ճանապարհներ են սարքում կամ թոշակ են բարձրացնում։


Արդյո՞ք ասցիդիայի օրինակով հայերը չեն ուտում սեփական ուղեղը՝ զբաղվելով ինքնախաբեությամբ ու փորձելով ամեն կերպ խուսափել իրականության հետ առերեսումից, մեղավորներ փնտրելով երևակայական միջավայրերում, բայց ոչ երբեք այնտեղ, որտեղ նստած են հայրենիքն ու զինվորին վաճառող սատանաները։


Գիտեք, սեփական ուղեղն ուտող ծովային կենդանի ասցիդիան աստիճանաբար զրկվում է ինքնապաշտպանական ռեակցիաներից, ապա՝ սատկում կամ դառնում կեր ծովային այլ կենդանիների համար։
Իսկ ի՞նչ են լինելու հայերը։

Դիտվել է՝ 9178

Մեկնաբանություններ