Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Մարդիկ գիտեն, որ համար մեկ պատասխանատուն, մեղավորը և դավաճանը Նիկոլն է. Աղասի Ենոքյան

Մարդիկ գիտեն, որ համար մեկ պատասխանատուն, մեղավորը և դավաճանը Նիկոլն է. Աղասի Ենոքյան
05.09.2022 | 07:30

Գեներալներին ձերբակալելու շոուն մտահոգիչ է, քանի որ երկրորդ հայացքից այն անիմաստ է, իսկ առաջին հայացքից միամտություն կլինի կարծել, թե Նիկոլը դրանով փորձում է պարտության և դավաճանության պատասխանատվությունը գցել գեներալների վրա, քանի որ մարդիկ գիտեն, որ համար մեկ պատասխանատուն, մեղավորը և դավաճանը Նիկոլն է, իսկ զոմբիների համար որևէ բան բեմադրելը պարզապես անիմաստ է. նրանք առանց այդ էլ կուտեն Նիկոլի տարբեր մասերը։


Այս պահին կարելի է չորս վարկած առաջադրել․

ա/ կամ Նիկոլն այնքան է կտրվել իրականությունից, որ կարծում է, թե մի քանի գեներալով ու դատական նիստերով ինքը կմաքրվի;

բ/ նա ուզում է ստուգել՝ արդյո՞ք բոլոր գեներալներին է ամորձատել, թե՞ ինչ-որ բան մնացել է; գ/ պատրաստվում է ավելի մեծ դավաճանություն, որը պետք է արդարացվի այս ձերբակալություններով (օրինակ՝ անկլավների հանձնումը);

դ/Ալիևի պահանջն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարության բանավոր համաձայնության մաս է կազմում։


Հասկանում եմ, որ 4 վերսիան էլ թերի են, բայց դեռ շատ բան չգիտենք. թերևս, շուտով կերևա։

Դիտվել է՝ 9449

Մեկնաբանություններ