ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի բնակիչները չեն լքելու գյուղը

Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքի բնակիչները չեն լքելու գյուղը
25.12.2020 | 20:46

Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարության համաձայն՝ Քաշաթաղի Աղավնո համայնքը դեկտեմբերի 1-ից անցել է Ադրբեջանի կազմ, բնակիչները չեն լքել գյուղը:

Խոսելով Ադրբեջանի տարածքում հայտնված հայկական գյուղի մասին՝ համայնքապետ Անդրանիկ Չավուշյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն ինչ է նախատեսվում այդ հինգ կիլոմետր տարածքի վերաբերյալ: «Ռուսն ասում է՝ մինչև հինգ տարի ես եմ ասողը: Ես ասացի, որ ես իմ հայրենիքում եմ և զինվորի զինաթափումը նշանակում է մահ, ասում է՝ օրենքը սա է, չի քննարկվում: Մենք վերևը երեք «լինիա» պահում էինք, որ դիվերսիա չլինի, չկորի անասնապահը, չառևանգեն, հիմա այս պահին ընդունել ենք ռուս խաղաղապահի խոսքը, ասել ենք՝ եկեք վերցրեք զենքս»,-ասաց նա և նշեց, որ փակագծերը ավելին չի ուզում բացել:
Անդրանիկ Չավուշյանը նշեց, որ իրենք իրենց տները չեն վառել, իր տունը ոնց կար, այդպես էլ թողել է, սակայն հետո տեսել է, որ թալանել էին, ջարդ ու փշուր էին արել:

«Իրենց ախորժակը շատ մեծ է, Սյունիքն էլ են ուզում, Երևանն էլ, բայց պետք է կանգ առնենք: Սա հյուրանոց չէ, որ լավ պայմաններում հայրենիքը մերն է, վատ պայմաններում թողնենք գնանք»,-ասաց նա և նշեց, որ չեն պատրաստվում հեռանալ գյուղից, ավելին` ուզում են վերակառուցել:

Դիտվել է՝ 6031

Մեկնաբանություններ