Դատարանն այսօր մերժել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը: Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը փոխանցեց, որ դատավոր Վաչե Մարգարյանը նման որոշում է կայացրել կալանավորման հիմքերի բացակայության պատճառով: Քաջարանի քաղաքապետը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 131 հոդվածի երկրորդ մասի՝ տվյալ դեպքում մարդուն առևանգելու հատկանիշներով։