Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 537-ով՝ հասնելով 154602-ի, գրանցվել է մահվան 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Բուժվածների թիվն ավելացել է 1410-ով և հասել 134586-ի, իրականացվել է 2459 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 570214-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3331-ի: Բուժվում է 16685 մարդ։