Աստվածաշունչ մատյանից
22.12.2020 | 00:08
Որդինե՛ր, լսեցե՛ք բերանի մասին այս խրատը. ով որ պահի այն, չի որսվի։ Մեղավորն իր շուրթերով է որսում, և հայհոյիչն ու ամբարտավանը դրանցով է սայթաքում։ Մի՛ ընտելացրու քո բերանը երդումի։ Մի՛ վարժվիր Սրբի անունով երդվելուն։ Ինչպես այն ծառան, որ հաճախ պատժի է ենթարկվում, անպակաս չէ վերքերից, այնպես էլ ով երդվում և մշտապես սրբի անունն է տալիս, չի մաքրվում մեղքերից։ Շատ երդվող մարդը անօրենությամբ է լցվում, և հարվածներն անպակաս կլինեն նրա տնից։
Սիրաքի իմաստությունը 23. 7-12
Մեկնաբանություններ