Սկուդետեի տասնմեկերորդ տուրի «Ռոմա»-«Բոլոնիա» խաղում Հենրիխ Մխիթարյանը խփել է իր հերթական գոլը, որը վերջին ութ խաղում նրա կողմից մրցակցի դարպասի թվով յոթերորդ գրավումն է դարձել։ Սակայն այս գոլը նշանակալի է մեկ այլ, ավելի հատկանշական առումով։ Սա եղել է մեր ֆուտբոլիստի ակումբային կարերայի ընթացքում խփած 150-րդ գոլը։ Այս 150 գոլն ամբողջացել է հետևյալ վիճակագրությունից՝ 11 գոլ հեղինակել է «Փյունիկի» կազմում, 16 անգամ աչքի է ընկել Դոնեցկի «Մետալուրգում» հանդես գալիս։ Խփած գոլերն իրենց շարունակական զարգացումն են ստացել Դոնեցկի «Շախտյորում»՝ 44, Դորտմունդի «Բորուսիայում»՝ 41, «Մանչեստր Յունայթեդում»՝ 13, «Արսենալում»՝ 9։ Մխիթարյանի կարիերայի առայժմ վերջին թիմը իտալական «Ռոման» է, որի կազմում նա 16 անգամ գրավել է մրցակիցների դարպասը։
Մեր տաղանդաշատ ֆուտբոլիստը մասնակցել է 469 խաղի։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ