Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, սանկցիաներ է կիրառել Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորած Բելառուսի օլիմպիական կոմիտեի նկատմամբ։ Կոմիտեի բոլոր անդամները՝ սկսած ԲՕԿ-ի նախագահ Լուկաշենկոյից, նրա որդի, փոխնախագահ Վիկտորից, զրկվել են ՄՕԿ-ի հովանու տակ անցկացվող բոլոր միջոցառումներին մասնակցելու իրավունքից։ Այդ բոլորի թվում, բնականաբար, նաև օլիմպիական խաղերն են։
Սա այն բռնապետ Լուկաշենկոն է, որին հայաստանյան դեմոկրատ Նիկոլ Փաշինյանը շտապեց առաջիններից մեկը շնորհավորել կեղծած քվեարկության արդյունքում հերթական անգամ Բելառուսի նախագահ վերընտրվելու կապակցությամբ, իսկ թե ինչու էր վարչապետ Նիկոլը շտապել շնորհավորել տխրահռչակ «բատկային», շատ բաներով հայտնի է դառնում օրերս շրջանառության մեջ դրված այն տեսաձայնագրությունից, որով «բազար» է գնում Արցախը հինգ միլիարդ դոլարով վաճառելու մասին։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ