Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1277-ով՝ հասնելով 138508-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 37 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1433-ով և հասել 113 228-ի, իրականացվել է 3456 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 519445-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2832-ի: Բուժվում է 22448 մարդ։