Այսօր զանգվածային բողոքի երթ է եղել Մադրիդում. իսպանահայերն իրենց բողոքն են հայտնել՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիվ գործողությունների:
Քայլերթի մասնակիցները Սանտա Էնգրասիա փողոցից շարժվել են դեպի Իսպանիայի խորհրդարանի մոտ, որտեղ էլ տեղի է ունեցել բողոքի ցույցը: Երթի հազարավոր մասնակիցները թափահարել են հայոց դրոշն ու թուրք-ադրբեջանական հարձակումները դատապարտող գրությամբ պաստառներ: Նրանք կոչ են արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը:
Երթին մասնակցել են Մադրիդի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, մամուլի ներկայացուցիչներ, հանրահայտ ջութակահար Արա Մալիկյանն ու դերասան Հովիկ Կեուչկերյանը: