Աղոթարան
04.02.2020 | 00:03
Լույս արեգական`
հավատքի խորան.
Քո ողորմածության դռներն
են բացվում
Այս առավոտյան:
Ալելուաներ. համակ խոնարհում
Ոտներիդ առաջ վասն գթության,
Վասն տոկումի ու համբերության,
Վասն այն Սիրո,
Որ ամեն վայրկյան հոսում է առատ
Քո Հոգու խորքից
Մոլորյալներիս քայլերի վրա`
Վասն փրկության ու ողորմության:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ