Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Դատապարտյալների օգտին

Դատապարտյալների օգտին
23.10.2015 | 00:26

Քաղաքակիրթ մարդը քաղաքակիրթ է բոլոր տեղերում։ Իսկ եթե քաղաքակիրթ է հիմնարկի ղեկավարը, ապա հիմնարկի աշխատանքային պայմանները փոխվում են, և անգամ աշխատակիցներն են փորձում նմանվել «շեֆին»։ Այս առումով վերջին մեկ տարում քրեակատարողական վարչության և դատապարտյալների բախտը բերել է։ Այսուհետ Դատապարտյալների աջակցման հիմնադրամի օժանդակությամբ դատապարտյալը օնլայն կարգով կարող է հաստատել կամ մերժել իրեն ուղարկված ծանրոցը։ Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում որոշվեց ավելացնել կին դատապարտյալների հիգիենայի պարագաների չափաբաժինը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ