Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Օձի խայթոցի 14 դեպք

Օձի խայթոցի 14 դեպք
02.06.2015 | 13:26

2015թ. մինչ օրս գրանցվել է օձի խայթոցի 14 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 13 դեպք): ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է մարտի 3-ին:

Տուժածներից Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 6-ը, մարզային` 8-ը, այդ թվում` Արարատի մարզ` 4, Արմավիրի մարզ` 3, Արագածոտնի մարզ` 1։10 դեպքում կատարվել է հակաթույն:
Տեղեկացնում ենք, որ հանրապետության բոլոր բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ