ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կիրականացվեն գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր

Կիրականացվեն գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր
09.07.2014 | 18:55

Հուլիսի 9-ին ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված հայտերը։ Այս անվանակարգում ընդունվել է 14 հայտ։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ, մրցութային հանձնաժողովի անդամ Հովհաննես Օհանյանը բավարար գնահատեց ներկայացված հայտերը։ Նա առանձնացրեց մարզային համայնքներում բնակիչների հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև բնակիչների՝ համայնքային կյանքի կառավարմանը, զարգացմանը ներգրավվելուն ուղղված ծրագրերը։
Հովհաննես Օհանյանը նկատեց, որ գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերն անհրաժեշտ են։ «Մեզ պետք են ծրագրեր հատկապես հեռավոր, սահմանամերձ տարածքներում։ Պետք է կարողանանք խթանել զբաղվածությունն այդ շրջաններում, աշխատանքներ կատարենք գյուղերում տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության խթանման ուղղությամբ»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 1672

Մեկնաբանություններ