Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ. Վաղը «Վերջին զանգն» է

Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ. Վաղը «Վերջին զանգն» է
21.05.2014 | 14:39

Բազմաբովանդակ տոն, որը տարբեր նշանակություն ունի տոնի անմիջական ու ոչ անմիջական մասնակիցների համար:
Շրջանավարտների համար` հրաժեշտ դպրոցին և մուտք նոր կյանք:
Շրջանավարտների ծնողների համար` հերթական պարտքը վերցնելու և պարտքերի ցուցակը ևս մի քանի հարյուր դոլարով ծանրաբեռնելու տհաճ առիթ: Դպրոցների տնօրենների գերակշիռ մասի համար ... Թերևս ամենաշահեկան վիճակում այս տոնի շրջանակներում հայտնվում են իրենք:
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ դեռևս պահպանվում է խորհրդային տարիների` դասղեկներին ու տնօրեններին թանկարժեք (ոսկյա) նվերներ մատուցելու ավանդույթը, դրան էլ ավելացնենք անկախ Հայաստանում ձևավորված «դպրոցի ֆոնդի համար» 30-50.000 դրամ հավաքելու ժամակակից ավանդույթը, էլ չեմ ասում վերջին զանգի օրվա համար համապատասխան հագուստ գնելու և այդ օրվա խնջույքի համար «տակից» հավաքվող գումարները, ստացվում է, որ շրջանավարտ ունեցող յուրաքանչյուր ընտանիքի գլխին կախված է միջինը 500 դոլար հայթայթելու ու ամիսներ շարունակ դրա դարդ ու ցավով տառապելու հրամայականը:
Օրվա հացի գումար հայթայթելու խնդիր ունեցող խեղճ հայ ընտանիք, երկընտրանքի առաջ ես կանգնած: Չանես` երեխայիդ տհաճ իրավիճակի մեջ կգցես. դասընկերները կհեգնեն քիչ չի, առաջիկա ավարտական քննությունների ժամանակ էլ «հատուկ հրահանգով» դասատուներն իրենց «սիրալիր» մոտեցումը ցույց չեն տա ու չեն օգնի երեխայիդ:
Ստիպված` գլուխդ կախ, լուռ ու մունջ, ճարահատյալ պետք է անես՝ ակամայից ազդելով նոր կյանք մտնող քո երիտասարդ սերնդի հոգեբանության ու աշխարհայացքի վրա:

Դիտվել է՝ 1494

Մեկնաբանություններ