Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Թողեք ՈՒկրաինան քվեարկի

Թողեք ՈՒկրաինան քվեարկի
17.05.2014 | 21:48

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Մոսկվան կենթարկվի առավել խիստ պատժամիջոցների, եթե շարունակի միջամտել ՈԻկրաինայի ներքին գործերին և խոչընդոտել մայիսի 25-ի ընտրությունները։
Պետքարտուղարը Լոնդոնում եվրոպացի պաշտոնակիցների հետ հանդիպումից հետո ասել է, թե նոր պատժամիջոցները «ոլորտային» կլինեն և կսահմանվեն Ռուսաստանի արդյունաբերության ամենախոշոր ոլորտների` հանքարդյունաբերության և գազի արդյունահանման նկատմամբ։ «Այս առավոտ մենք համաձայնեցինք, որ եթե Ռուսաստանը և նրա կամակատարները խոչընդոտեն ընտրությունները, ԱՄՆ-ի ու դաշնակիցները կգործադրեն ոլորտային պատժամիջոցներ։ Մեր ուղերձը շատ պարզ է` «Թողեք Ոôկրաինան քվեարկի», - ասել է Ջոն Քերրին։
Ոôկրաինայի արևելքում` Սլավյանսկ քաղաքի մոտակայքում ընթանում են մարտեր ուկրաինական բանակի և ռուս անջատական զինյալների միջև։ Անջատականների ներկայացուցիչն ասել է, որ Անդրեևկա և Սեմյոնովկա գյուղերի, Կրասնի Լիման ավանի և Կարագուն լեռան շրջանում բախումները սկսվել են մայիսի 15-ին և մինչև հիմա շարունակվում են։ Կողմերն օգտագործում են ոչ միայն թեթև հրազեն, այլև հրետանի ու գնդացիրներ։ Դոնեցկի անջատականների զինված ստորաբաժանումների հրամանատար Սերգեյ Զդրիլյուկը Ոôկրաինայի բանակին ներկայացրել է վերջնագիր` պահանջելով հետ քաշել Դոնեցկի, Մարիուպոլի և այլ քաղաքների մոտ տեղակայած ստորաբաժանումները և սպառնալով հակառակ դեպքում անցնել վճռական գրոհի ու ոչնչացնել հակառակորդին։
Կիևի իշխանությունները հայտնում են, որ մայիսի 15-ին բանակը Սլավյանսկի մոտակայքում ոչնչացրել է անջատականների հենակետը և գրավել է 5- կիլոմետրանոց գոտին Կրամատորսկի հեռուստաաշտարակի շուրջը։ Հիմա այդ հեռուստաաշտարակը նորից հեռարձակում է Կիևի հեռուստատեսության ծրագրերը։
Կիևը հայտնել է, թե պատրաստ է բանակցել անջատականների հետ` պայմանով, որ նրանք զենքը վայր դնեն։ Համազգային երկխոսությունը, որը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար, ԵԱՀԿ-ի կազմած ճանապարհային քարտեզի կարևոր կետերից մեկն է, սակայն անջատականները բանակցությունների սեղանի շուրջ դեռ չեն նստել։

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ