ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեկական ճագար՝ Այգեպարի երիասարդներին

Մեկական ճագար՝ Այգեպարի երիասարդներին
29.04.2014 | 11:38

Ապրիլի 27-ին Տավուշի մարզի Այգեպար գյուղում անցկացվեց «Երիտասարդության զբաղվածության և հնարավորությունների պակասի խնդիրը» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Ֆերմերական Տնտեսությունների Միավորում» ՀԿ-ն`
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն է երիտասարդներին հնարավորություն տալ ձեռք բերել գիտելիքներ, կարողություններ և փորձ ֆերմերության մեջ` զարգացնելու գյուղական համայնքի տնտեսական վիճակը:
Վեց ամիս տևող ծրագրի առաջին փուլում կազմակերիչներըն Այգեպարի 50 երիտասարդների բաժանեցին մեկական ճագար` խնամելու նպատակով: Այնուհետև կազմակերպվեց դասընթաց, որի ընթացքում համայնքի երիտասարդությանը տրվեց տեղեկատվություն գյուղատնտեսության ոլորտում առկա հիմնախնդիրների և դրանց լուծման մեխանիզմների մասին: Երիտասարդներին տրվեց խորհրդատվություն կենդանաբուծության (ճագարաբուծության) վերաբերյալ։
Ծրագրի համակարգող Տիգրան Հարությունյանը նշեց, որ Այգեպարում մեծ ոգևորություն էր տիրում, նույնիսկ երիտասարդները շրջափակել էին ճագարներ տանող մեքենան: Խոսելով ծրագրի նպատակի մասին` Տիգրան Հարությունյանը նշեց. «Ունենք թիրախային երկու խնդիր. նախ՝ երիտասարդությանը ներգրավել ֆերմերության մեջ, քանի որ հատկապես գյուղական համայնքներում երիտասարդները բավականին հեռու են ֆերմերությունից, այնուհետև ֆերմերության հետ կապված գիտելիքներ տրամադրել երիտասարդներին. շատ դեպքերում երիտասարդները հիասթափվում են, քանի որ ֆերմերական աշխատանքի վերաբերյալ բավարար գիտելիքներ չունեն, չեն խորհրդակցում մասնագետների հետ»:
Տեղեկացնենք, որ ծրագրի երկրորդ փուլում կազմակերպիչները կրկին կայցելեն Այգեպար` պարզելու երիտասարդներն ինչպես են խնամում ճագարներին, ինչ խնդիրներ կան: Իսկ երրորդ փուլում տեղի կունենա մրցանակաբաշխությունը` «Ամենամեծ ճագար», «Ամենագեղեցիկ ճագար», «Ամենամաքուր ճագար», «Ամենաշատ սերունդ տված ճագար» անվանակարգերում։

Դիտվել է՝ 3494

Մեկնաբանություններ