Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
14.10.2013 | 13:05

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի հայտնաբերման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ. զանգվածի բազմաբնակարան շենքերի, հարակից տարածքների և Դավիթ Բեկի փողոցի անհատական տնատիրություների ջրամատակարարումը:

Իսկ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան և Նատի թաղամասերի, Համակցված կերերի գործարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ