Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ.Դաշնակցական կոմպլեմենտարիզմ

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ.Դաշնակցական կոմպլեմենտարիզմ
12.10.2013 | 11:30

Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանի մասին Վահան Հովհաննիսյանը նշել է, որը իրենք լավ ընկերներ են. «Նա իմ շատ լավ ընկերն է, եղել է մեր ֆրակցիայից, նախարար է եղել, կուսակցության անդամ է եղել, և մենք ոչ մի թշնամանք կամ վատ զգացմունք նրա նկատմամբ չունենք, բայց ինքը երեկ հստակ ասաց, որ ինքը աշխատել է նախագահի համար, եղել է նախագահի թիմից, իսկ մենք չենք եղել նախագահի թիմից, դրանով ամեն ինչ ասված է, ինքը եղել է նախագահի թիմից, իսկ ես, օրինակ՝ ոչ, և կուսակցությունը նույնպես՝ ոչ, այնպես որ նրա մարզպետ դառնալը մարզի համար շատ լավ է, ինքը մարզի խնդիրները շատ լավ հասկացող մարդ է, բայց դա մեր կուսակցության հետ որևէ կապ չունի»: Վստահ եմ, որ Հովհաննիսյանի դեսպան նշանակվելուց հետո՝ ասենք Հրանտ Մարգարյանը նույնաբովանդակ պատասխան կտա Վահան Հովհաննիսյանի մասին: Սա յուրահատուկ դաշնակցական կոմպլիմենտարիզմ է:

Դիտվել է՝ 2030

Մեկնաբանություններ