-Էս ո՞ւր, ա՛յ ախպեր, չլինի՞ հետ ես գալիս: Բա ասում էիր` էդ երկրում կյանքը ուրա՜խ է, ապրուստը` ձրի՜: -Տո չէ, հա՛: Ամեն տեղ նույն զիբիլն ա` տարբեր տոպրակներում:
Առաջիկայում Իրանի Իսլամական Հանրապետությունը դառնալու է միջուկային տերություն։ Այդ անխուսափելի զարգացումը շեշտակիորեն փոխելու է տարածաշրջանում տիրող աշխարհառազմավարական հաշվեկշիռը և ուժերի հարաբերակցությունը՝ հօգուտ Իրանի։ Հայաստանի Հանրապետությունը կարող է ստանալ կայուն և ապահով զարգացման առնվազն 10-20 տարի, քանի որ Իրանին պետք է լինելու ամրապնդել իր հյուսիսային սահմանների անվտանգությունն ու չեզոքացնել թուրանական սպառնալիքը։ Այս իրավիճակում Հայաստանն առանցքային դերակատարում և նշանակություն ունի։