ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆերմերային տնտեսությունը համախմբման կարիք ունեն

Ֆերմերային տնտեսությունը համախմբման կարիք ունեն
15.07.2013 | 13:00

«Ֆերմերական տնտեսությունների միավորում» հասարակական կազմակերպության կարգախոսն է. «Տանք գյուղացիներին ոչ թե սնունդ, այլ սնունդ ստեղծելու հնարավորություն»։ Կազմակերպության անդամները, տեսնելով, որ շատ գյուղացիներ այսօր ունեն ապրուստի խնդիր, որոշել են նաև բարեգործական ֆոնդերի և հովանավորների միջոցով աջակցություն ցուցաբերել գյուղացիներին: Ցուցաբերվող աջակցությունը լինելու է ոչ թե սննդի, այլ սերմերի, ընտանի կենդանիների և թունաքիմիկատների տեսքով:

ՀԿ-ի նախագահ Տիգրան Հարությունյանը նշեց, որ իրենք արդեն 2 տարի է, ինչ աշխատում են ֆերմերների հետ, և այժմ այդ գործունեությունն ավելի ընդլայնելու անհրաժեշտություն է զգացվում: Տիգրան Հարությունյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ սահմանամերձ գյուղերի բնակիչներն աստիճանաբար լքում են իրենց բնակավայրը։ Նա նշում է, որ եթե լուծվի զբաղվածության հարցը, մարդիկ չեն լքի գյուղերը:

«Ֆերմերական տնտեսությունների միավորում» ՀԿ-ի առաջնային խնդիրներից է ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ գյուղերի՝ չորս և ավել երեխաներ ունեցող ընտանիքները: Իրենք պատրաստ են աշխատել այդ ուղղությամբ, բայց պետք է նաև բարերարների աջակցությունը:

Տիգրան Հարությունյանը նշում է ֆերմերային տնտեսությունների բազմաթիվ խնդիրներ՝ դրանցից առանձնացնելովգյուղացիների տեղեկացվածության պակասը, մասնավորապես, կենդանու կամ թռչունի պահելու համար անհրաժեշտ պայմանների մասին վատ տեղեկացվածությունն ու շուկայում ապրանքի իրացումը:
Տնտեսություններն ունեն բազմաթիվ խնդիրներ, դրանք, սակայն, բարձրացվում են տարերայնորեն։ Համախմբում ֆերմերային տնտեսությունների, գյուղացիների միջև գրեթե գոյություն չունի։ Գյուղացիները համախմբման կարիք ունեն, որպեսզի իրենց պրոբլեմների բարձրաձայնումն ավելի հասցեական, ազդեցիկ լինի։ Տիգրան Հարությունյանը նշում է, որ իրենց կազմակերպությունը ստեղծման հիմնական նպատակը հենց գյուղացիներին և ֆերմերներին համախմբելն է: Այսօր արդեն ֆերմերական տնտեսությունների միավորման անդամ են մի շարք ֆերմերներ, թռչնաբույծներ և գյուղատնտեսներ: ՀԿ-ն կապող օղակ է տարբեր ֆերմաների միջև, ինչը նպաստում է փորձի փոխանակմանը և կանխարգելում մի շարք վտանգներ:

Խոսելով պետություն-գյուղացի համագործակցության մասին՝ մեր զրուցակիցը նշում է, որ վերջին տարիներին այդ երկխոսությունը բավականին ինտեսիվ է դարձել, և դրական շարժ է նկատվում այդ ուղղությամբ։

Տեխնոլոգիաներն այսօր շարտ արագ զարգանում են նաև գյուղատնտեսությունում։ Հայաստանում գյուղացիները չեն տիրապետում մշակման նոր տեխնոլոգիաներին։ Գյուղացուն պետք է սովորեցնել ավելի արդյունավետ աշխատել, նոր մեթոդներով մշակել, վարել գյուղատնտեսությունը՝ առավետ արդյունավետության համար։ Այս առումով ֆերմերական տնտեսությունների միավորումը կապեր է հաստատում արտերկրում գործող կազմակերպությունների հետ փորձի փոխանակման համար։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ