Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, և կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թե ինչ է կամենում Տերը, քանզի մահկանացուների մտածումներն անստույգ են, իսկ մեր գիտելիքները` անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, և հողեղեն այս հարկը բազմահոգ է դարձնում միտքը։ ՈՒստի մենք հազիվ ենք նկատում երկրային բաները և չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մոտ։ Իսկ այն, ինչ գտնվում է երկնքում, ո՞վ կարող է քննել, և ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթե դու իմաստություն չտաս և քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։
Իմաստություն Սողոմոնի 9. 13-17