ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արմավիրցիները` Կառավարությանը`«1 պարկ սերմը և 1 լիտր դիզվառելիքը տվել ես, որ ի՞նչ անենք»

Արմավիրցիները` Կառավարությանը`«1 պարկ սերմը և 1 լիտր դիզվառելիքը տվել ես, որ ի՞նչ անենք»
17.05.2013 | 21:50

Այսօր Արմավիրի բնակիչները լրագրողներին ներկայացրեցին օրերս կարկուտի հասցրած վնասի իրական չափերը և դրանց թողած հետևանքները:

Թե ինչ պիտի անի ողջ գյուղը, որի ապրուստի միակ միջոցը իր ցանքերն ու այգիների տված բերք ու բարիքն է` դեռ անորոշ է:
«Կարկուտից տուժել է Արմավիրի շուրջ 43 համայնք: Կառավարությունն էլ ոչ մի հուսադրող առաջարկ չի արել: Տրամադրած աջակցությունը մեկ պարկ 6 հազար դրամ արժողությամբ սերմն է և 1 լիտր 250 դրամ արժողությամբ դիզվառելիքը: Հիմա ես պարարտանյութը ունեմ, բայց ինչի՞ն տամ, եթե ոչ լոլիկ ունեմ, ոչ սմբուկ»,-գանգատվեց Արմավիր համայնքի բնակիչ Ասատուր Հայրապետյանը, ում խոսքով այդպիսի օգնություն իրենց հարկավոր չէ, մանավանդ որ հողը ներկա դրությամբ պատրաստ չէ մշակման` խոնավ է:
«Գարնան արևը եթե ինձ չտաքացրեց, աշնան արևն ինձ պետք չէ: Արմավիրում հիմնականում այն մշակաբույսերն են ցանում, որոնց աշխատանքը վաղ գարունից է սկսվում, իսկ հունիսին սերմեր են տալիս: Կուկուռուզի սերմ են տվել: Կուկուռուզը ցանեմ` ի՞նչ անեմ: Դեռ ավելին, ես գիտեմ, որ այս շրջանում սերմերի 80 տոկոսը ծլողականությունը կորցնում է, չնայած եթե չկորցնեն էլ` դրանք ինձ պետք չեն»,-շարունակեց նեղսրտել Ա.Հայրապետյանը:
Բնակիչները տեղեկացրեցին, որ գյուղացիների մոտ 80 տոկոսը իրենց այգիները մշակելու համար վարկ է վերցնում, բայց «եկել են մարզպետով, նախարարով իրենց աջակցությունն են առաջարկում....տեսա՜նք էլի, ոնց են առաջարկում»,-դժգոհում էին նրանք և թվարկում կարկուտի հասցրած վնասները. «Ոչ մի բան չկա: Խաղող, կեռաս, բանջարաբոստանային կուլտուրաներ` ամբողջը ոչնչացրեց: Չգիտենք` ինչով պետք է ապրենք: Հազիվ ընկել էինք գարուն, որ բերքը վաճառեինք, որ կարողանայինք ապրել, վարկեր տալ»,-պատմում էր Եղիազար Ասմարյանը:
Վերջինիս խոսքով, նա 2,5 հա տարածք այգի ունի, որի համար 2 միլիոն դրամ է ծախսել, ինչը կորել է. «Ի՞նչ անեմ, ումի՞ց գումար վերցնեմ, որ վարկ փակեմ»,-անընդհատ կրկնում էր հուսահատ գյուղացին` նշելով, որ մնում է երկրից հեռանալը:
Ի դեպ, նրանք ասացին, որ շատ արմավիրցիներ պատրաստվում են լքել հայրենիքը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ