ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քննարկվել է գյուղոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագիրը

Քննարկվել է գյուղոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագիրը
12.05.2013 | 12:48

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը իր պաշտոնում վերանշանակվելուց հետո, անցկացրել է նախարարի իր առաջին ընդլայնված խորհրդակցությունը, որին մասնակցել են նախարարության բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչները:

Վարչապետի և նորանշանակ նախարարների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է ոլորտի զարգացման առաջիկա չորս տարիների ծրագիրը, Սերժ Սարգսյանի կողմից գործադիրի առջև դրված նոր խնդիրներն ու պահանջները:

Ս.Կարապետյանը ներկայացրել է ՀՀ նախագահի կողմից նոր կառավարությանը ներկայացված նորովի աշխատելու պահանջները, այնուհետև անդրադարձել ոլորտի զարգացման ծրագրին. «Այն աճի իրական հեռանկարներ է նախատեսում ոլորտի բոլոր ճյուղերի համար» ,- նշել է նախարարը, որոշակիորեն կանգ առնելով չօգտագործվող այն հնարավորությունների վրա, որոնց ներառումն արտադրությանը մեծապես կխթանի գյուղատնտեսության զարգացմանը:

Խոսելով գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացման մասին, նա կարևորել է չօգտագործվող հողերի վերադարձն արտադրություն, անասնագլխաքանակի և արտադրանքի իրական ծավալների մասին ճշգրիտ հաշվառման ապահովումն անասնապահության մեջ, ինչպես նաև կատարողական կարգապահության ամրապնդումը բոլոր օղակներում և մակարդակներում:

«Գյուղի և գյուղատնտեսության խնդիրների միասնական դիտարկումը կառավարության քաղաքականության առանցքային փոփոխություններից է: Կառավարությունը նպատակադրում է, բարձրացնելով գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղում զուգահեռաբար ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ՝ յուրաքանչյուրի լիարժեք ինքնադրսևորման համար, այն գիտակցումով, որ չի կարող լինել զարգացող գյուղատնտեսություն՝ առանց հարմարավետ գյուղի»,- նշել է նախարարը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ