ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Մինչև թռնելդ հոպ մի ասա»

«Մինչև թռնելդ հոպ մի ասա»
05.04.2013 | 02:50

Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները դատապարտող կոչով այսօր «Իրատես de facto» ակումբում հանդես եկավ ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ: «Դեպքեր, որոնք տանում են օրինական իշխանության հեղաշրջմանը, որը գլխավորում են ԱՄՆ-ը և իր համախոհները: Լիովին պաշտպանում եմ Իրանի արտգործնախարարության և ղեկավարության անհանգստությունը, որ այս առնչությամբ Հայաստանը պետք է դիրքորոշում հայտնի: Սիրիան մեզ համար օտար երկիր չէ, միշտ եղել է մեր կողքին»,- նշեց ակումբի հյուրը։
Երևանի ավագանու ընտրություններին ՀԿԿ-ն չի մասնակցի, քանի որ նախ ֆինանսական ռեսուրսը չի բավարարում, հետո էլ դրանք, ըստ Թովմասյանի, «ձևական բնույթ» են կրելու: «Ոչ թե գաղափարների պայքար է գնալու, այլ ով ինչքան փող ունի։ Օրինակ, հիմա սազակա՞ն է, որ ՀԿԿ-ն վարձով է ապրում, երբ նախագահի նստավայրն էլ է մերը, ԱԺ-ն էլ»: Եթե կոմկուսը մասնակցեր ընտրություններին, կսկսեր օպերայի շրջակայքի, Գլխավոր պողոտայի «մաքրումից»: Խոստովանելով, որ սա չեն կարող անել, Թովմասյանը նկատեց. «Ի՞նչ է, Գլխավոր պողոտան մալիբուներից մաքրվելո՞ւ է: Օպերայի բակը մաքրվելո՞ւ է, որ մարդը սոլիդ, երեկոյան իր տիկնոջ, սիրած աղջկա, տղայի հետ գնա այնտեղ»:
Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին անդրադառնալով` Ռուբեն Թովմասյանն արձանագրեց. «Գնացել եմ այցի նրան, հորդորել եմ դադարեցնի էդ ծոմը, պասը, չգիտեմ էլ ինչը, մտածի իր առողջության մասին, հորդորել եմ այնպես անել, որ հանկարծ ժողովրդի արյունը չթափվի: Կարծում եմ` Րաֆֆին սխալ ճանապարհի վրա է: Համաշխարհային երևույթներ կան, որոնք մեզ մոտ վարկաբեկվեցին: Հեղինակազրկվեց այն, ինչ Րաֆֆին կազմակերպել էր: Զարմանում եմ, ինչու հացադուլի դիմած մարդիկ չեն նեղանում, որ հացադուլը վարկաբեկվեց: Այն պիտի երկու նպատակ ունենա` կամ-կամ, մի կողմում` կյանքդ, մյուսում` ծրագրերդ»,- նշեց բանախոսը` միաժամանակ նկատելով, որ սկզբում ժողովրդական ճնշումը ստացվեց, բայց աստիճանաբար մարեց: Լրագրողի դիտարկմանը, թե ճնշումը մեծացնելու ներուժ Րաֆֆին ունի՞, Թովմասյանը պատասխանեց. «Եթե ներուժ չունես, մինչև թռնելդ հոպ մի ասա»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ