ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Բախտը խելքներից առաջ է ընկել»

«Բախտը խելքներից առաջ է ընկել»
04.04.2013 | 13:55

«Այսօր իշխանությունում այնքան շատ են մարդիկ, որոնց բախտը խելքից առաջ է ընկել: Երբ այդ մարդկանց լսում ես, զարմանում ես, մոռանում են, որ բոլոր հիմարություններն ասվում են խելոք դեմքով»,-այսօր «Իրատես de facto» ակումբում, անդրադառնալով իշխանությունների կադրային քաղաքականությանը, հայտարարեց ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, հավելելով, որ հիմնովին պետք է փոխել կադրային քաղաքականությունը: Այսօրվա հրամայականներից մեկն էլ, ըստ ՀԿԿ առաջին դեմքի, բոլորին հարկային դաշտ բերելն է և կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարը: «Նախագահը, երկրի ղեկավարությունը մինչև վերջ պիտի հետամուտ լինեն իրենց տված խոստումներին: Թե չէ ասել-խոսելը, քննադատելը միկրոֆոնից այն կողմ չի գնում»,-նշեց բանախոսը:
Խոսելով «Արմավիա» ավիաընկերության հետ կատարվածի մասին, Թովմասյանն ընդգծեց. «Մեր երկրի ամենախայտառակ օրենքը սնանկացման օրենքն է: Հիմա տուժելու են միայն օդաչուները, այդ ընկերության աշխատողները: Ձգձգվելու է նրանց աշխատավարձերի վճարում: Սա վկայում է այն մասին, որ երկրում պետք է կարգուկանոն լինի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3609

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ