ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անասնագլխի ավելացման առումով ԱՊՀ երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը

Անասնագլխի ավելացման առումով ԱՊՀ երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը
29.03.2013 | 16:36

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ այսօր իր հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց, որ առաջիկայում Հայաստանում մսի գինը չի բարձրանա, իսկ ամռանը կնկատվի կաթնամթերքի գնի նվազում:

Բանախոսը նշեց, որ անցած տարին հաջող էր անասնաբուծության համար: Հայտնեց, որ անասնագլխի ավելացման առումով ԱՊՀ երկրներում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը:
Ներկայացնելով գյուղատնտեսության նախարարության իրականացվելիք ծրագրերը, Ա. Հովհաննիսյանն ասաց, որ մեր հանրապետությունում արոտավայրերի ռացիոնալ օգտագործման դեպքում Հայաստանը կարող է ոչխարների գլխաքանակն ավելացնել մոտավորապես 2,5 անգամ: Նա հավելեց, որ այս ընթացքում ոչխարի մսի գինը նվազել է, և հնարավոր է առաջիկայում գառան միսը ևս նվազի: Նրա խոսքով, կան բոլոր հնարավորությունները՝ ապահովելու տարեկան կայուն և տեղական աճ:
Անդրադառնալով ձվի շուկային՝ Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ վերջին երկու տարիների ընթացքում մենք ձվի շուկայում առանձին խնդիրներ չենք ունենում: Նա նաև ասաց, որ Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ընկերությունների կողմից ձվի գնի աճ չկա, սակայն հնարավոր է իրացնող կազմակերպությունների կողմից գնի փոքր-ինչ աճ գրանցվի:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ