Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Բողոքի ակցիա Հայաստանում գտնվող արտերկրյա դեսպանատների առաջ

Բողոքի ակցիա Հայաստանում գտնվող արտերկրյա դեսպանատների առաջ
26.02.2013 | 17:14

2013-ի ընտրությունների արդյունքներից դժգոհ մի խումբ քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում գտնվող արտերկրյա դեսպանատների առաջ։ Մեկնարկը տրվել է Ֆրանսիայի դեսպանատան մոտից, որտեղ ակցիայի մասնակիցները դեսպանին են փոխանցել նրան ուղղված նամակը։ Ցուցարարները նամակում նշել են, որ Ֆրանսիան շնորհավորել է ժողովրդի կողմից չընտրված նախագահին։
Նաև նշվում է, որ իրենք խորապես հիասթափված են նախագահական ընտրությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանին իրենց երկրի նախագահի հղած շնորհավորանքում տեղ գտած գնահատականներից։
«Մենք ցանկանում ենք Ձեր երկրի կողմից տեսնել ժողովրդավարական արժեքների այնպիսի դրսևորում, որը հարիր է դրանք հռչակած եվրոպական երկրին։ Դուք իրավունք չունեք ձեր գործողություններով կամ անգործությամբ արժեզրկել Հայաստանի ժողովրդի մոտ ձևավորված այն բարոյական կապիտալը, որը ձևավորել են եվրոպական ժողովուրդները տարիների ընթացքում։ Նման քաղաքականությունը կհանգեցնի մեր կողմից վստահության կորստին և Եվրոպայի ու Հայաստանի միջև անջրպետի ստեղծմանը»,- ասված է նամակում։
Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվեել են դեպի Հայաստանում Իտալիայի դեսպանատուն, որտեղ հնչեցրել են նույն կոչերը և նամակը հանձնել Իտալիայի դեսպանատուն։
ՌԴ դեսպանատան առջև ակցիայի մասնակիցները խոչընդոտների են հանդիպել: Ոստիկանները թույլ չեն տվել նրանց մոտենալ շենքին՝ պատճառաբանելով, որ խաթարում են դեսպանատան բնականոն աշխատանքը։ Ցուցարարներին թույլատրվել է միայն գցել նամակը դեսպանատան փոստարկղը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ