Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Դրական տեղաշարժեր` գյուղատնտեսության ոլորտում

Դրական տեղաշարժեր` գյուղատնտեսության ոլորտում
26.12.2012 | 17:43

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այսօր իր հրավիրած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում հայտնեց, որ 2012 թվականին
գյուղատնտեսության ոլորտում գրանցվել են դրական տեղաշարժեր:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2012 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի արժեքը կազմել է 787, 9 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 8.3 տոկոսով:
Հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի արտադրությունը կազմել է 455,0 հազար տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 3.3 տոկոսով: Կարտոֆիլի արտադրության ծավալը կազմել է 630.0 հազար տոննա, որն ավել է նախորդ տարվա մակարդակից 13, 0 տոկոսով: Բանջարեղենի արտադրության ծավալը կազմել է 849 հազար տոննա, խաղողինը` 242,0 հազար տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը:
Գյուղնախարարի խոսքով, 2012 թվականի տարեսկզբի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանկահատվածի համեմատ, խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն ավելացել է 27, 9 հազար գլխով, այդ թվում կովերինը` 10,8, մանր եղջերավորներինը` 57,7 հազար գլխով: Նույն ժամանակահատվածում 561 հազար գլխով ավելացել է նաև թռչունների գլխաքանակը:
2012 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է ընդհանուր վերցրած 31,0 հազար տոննա պտուղ, խաղող, բանջարաբոստանային մշակաբույսեր և կարտոֆիլ, որը գերազանցում է 2011 թվականի մակարդակը 87, 0 տոկոսով: Ընթացիկ տարում վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 59, 2 հազար տոննա պտուղ-բանջարեղեն: Միայն պտղի մթերման ծավալները կազմել են 25,5 հազար տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 1, 8 անգամ: Մթերված գյուղատնտեսական մթերքների արժեքը կազմում է 26, 8 մլրդ դրամ, որի դիմաց, դեկտեմբերի 25-ի դրությամբ, վճարվել է 26, 56 մլրդ դրամ: Այսինքն` վճարումների մակարդակը կազմել է 99,1 տոկոս:
Մնացած գումարը կվճարվի մինչև դեկտեմբերի վերջ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2378

Մեկնաբանություններ